Սիրելիս (ֆիլմ, 1991)
Սիրելիս հինդի՝ Kurbaan | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1991 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Deepak Bahry?[1] |
Սցենարի հեղինակ | Vinay Shukla? |
Դերակատարներ | Սալման Խան, Ayesha Jhulka?, Սունիլ Դատ, Կաբիր Բեդի, Gulshan Grover? և Ռոխինի Հատտագանտի |
Երաժշտություն | Anand-Milind? |
Տևողություն | 155 րոպե |
«Սիրելիս» (հինդի՝ Kurbaan, բառացի՝ Զոհ), ռեժիսոր Դիպակ Բահրիի հնդկական մելոդրաման հինդի լեզվով։ Վարձույթի է հանվել 1991 թվականի մայիսի 31-ին։ Դերասանուհի Այեշա Ջուլկայի դեբյուտային աշխատանքն է։ Ֆիլմը չափավոր հաջողություններ ունեցավ վարձույթում[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաան Սինգհը (Բհարատ Կապուր) և Պրիտհվի Սինգհը (Սունիլ Դատ) դատարանում վիճարկում են հողատարածք ունենալու իրավունքը։ Պրիտհվին հաղթում է դատական գործընթացը, իսկ Մաանը վարձում է հանցագործ Պաննա Սինգհին՝ հանձնարարելով սպանել Պրիտհվիին և նրա ընտանիքի բոլոր անդամներին։ Պաննային հաջողվում է լեզու գտնել ընտանիքի համարյա բոլոր անդամների հետ, բայց Պրիտհվին ողջ է մնում և երդվում վրեժ լուծել իր թշնամուց։ Նա նույն կերպ է վարվում՝ հարձակվելով վերջինիս ընտանիքի վրա։ Նրա կազմակերպած մարտից հետո նրա լավ ընկեր Սուրաջ Սիգհը (Կաբիր Բեդի) և Մաան Սինգհի եղբայրը որոշում են դատի տալ նրան, ինչը ոչնչացնում է նրանց ընկերությունը։ Պրիտհվին փախչում է պահակներից և բռնում է Պաննա Սինգհի խմբին, որից հետո նրանց և իր ընտանիքի ողջ մնացած անդամների՝ Չանդա դստեր, Կաակի աղախնի և Խիմմաթ որդու հետ թաքնվում է անտառում։
Տարիներ անց Սուրաջ Սինգհի որդի Ակաշը (Սալման Խան) հանդիպում է Չանդային (Այիշա Ջուլկա) և սիրահարվում նրան։ Նրանք դեռ չգիտեն, որ իրենց հայրերը ոխերիմ թշնամիներ են, և ինչ դժվարություններ են սպասվում իրենց։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալման Խան - Ակաշ Սինգհ
- Այեշա Ջուլկա - Չանդա Սինգհ
- Գուլշան Գրովեր - Հիմմատ Սինգհ
- Կաբիր Բեդի - տեսուչ Սուրաջ, Ակաշի հայրը
- Սունիլ Դատտ - Պրիտհվի Սինգհ, Չանդայի հայրը
- Ռոխինի Խատտանգադի - Կաակի, Հիմմատի մայրը
- Բխառար Կապուր - Մաան Սինգհ
- Գոգա Կալպուր - հանցագործ Պաննա Սինգհ
- Կունիկա - Գայատրի Սինգհ, Պրիտհվի Սինգհի կինը
- Սուդհա Չանդրան - Պրիտհվի Սինգհի քույրը
- Ռաջեշ Պուրի - տեսուչ Չատուրվեդի
- Քամալ Դիպ - ժյուրի
- Ռամեշ Գոել - Մաանի և Պաննայի միջնորդը
- Սուբբիրաջ - փաստաբան Գուպտաջի
- Ռաջիտ - երգիչ
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Սամիրը, բոլոր երգերի հեղինակն է՝ Անանդ-Միլինդ կոմպոզիտորների դուետը։
# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Aao Main Padhadoon Tumhain» | Աբհիջիտ, Սարիկա Կապուր | 08:24 |
2. | «Baitha Neeli Jheel Kinare» | Սուրեշ Վարդկար, Անուրաջա Պաուդվալ | 07:27 |
3. | «Deewanon Se Poochho» | Սուքխվինդեր Սինգհ | 05:26 |
4. | «Main Tujhpe Kurbaan» | Մոհամմադ Ազիզ | 06:21 |
5. | «Yeh Dharti Chand Sitare» | Ուդիտ Նարայան, Անուրադհա Պաուդվալ | 10:58 |
6. | «Zuba Zuba» | Սապնա Մուկերջի | 03:34 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0102746/
- ↑ Mohit Gandhi Salman Khan. — Prabhat Prakashan. — P. 3.
- ↑ Renu Saran Encyclopedia of Bollywood–Film Actresses. — Diamond, 2010. — P. 20. — ISBN 978-8128829000
|