Սիրական (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրական (այլ կիրառումներ)
Սիրական | |
---|---|
Սեռ | արական |
Նշանակություն | Սիրական |
Ծագում | |
Ծագման շրջան | Պոլիս |
Ծագման լեզու | հայերեն |
Կապված հոդվածներ | «Սիրական» սկսվող էջեր |
Սիրական, արական և իգական հայկական ծագում ունեցող անձնանուն։ Առաջացել է հայերեն սիրելի բառից, որի ժողովրդական ձևն է սիրեկանը։ Նույն իմաստը ունի նաև Դավիթ անձնանունը[1]։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրև արական անուն՝ առաջին անգամ գործածվել է 17-րդ դարում, իսկ իբրև իգական անուն՝ առաջին անգամ հիշատակվել է 18-րդ դարում՝ 1797 թվականին։ Մի անգամ հիշատակվել է 1662 թվականին, սակայն հայտնի չէ, թե ինչ իմաստով։ Այժմ առավել գործածական է Կովկասում՝ որպես արական անուն։ Սիրական անձնանունից առաջացել է Սիրականյան ազգանունը, որը հիշատակված է 1836 թվականին Պոլսի մի դամբանի վրա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 528 — 742 էջ։