Դավիթ (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ
եբրայերեն՝ דָּוִד‎, David
Տեսականուն
Սեռարական
Նշանակություն«սիրելի», «սիրահար», «սիրեցյալ»
Ծագում
Ծագման լեզուԵբրայերեն
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԴավո, Դավ
Կապված անուններԴավթակ[1]
Հայրանուն/մայրանունԴավթյան
ՉշփոթացնելԴավիթ (այլ կիրառումներ)
Կապված հոդվածներ«Դավիթ» սկսվող էջեր

Դավիթ, հին հրեական ծագման անձնանուն (եբրայերեն՝ דָּוִד‎, David), թարգմանաբար նշանակում է «սիրելի», «սիրահար», «սիրեցյալ» (եբրայերեն՝ חָבִיבḥaviv)։ Հայերեն սիրական «սիրելի» բառից[2], գործածվում է անհիշելի ժամանակներից։ Ռուսերեն ժողովրդական տարբերակն է Давы́д, որից առաջացել է Давыдов ազգանունը։ Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլ նաև անցել մուսուլմանության մեջ, հայտնի է որպես Դաուդ[3][4]։

Այլ լեզուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակոչության տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ անունը քրիստոնեության մեջ եղել է մկրտության ժամանակ տրվող անուներից մեկը։ Կապված է ռուս առաջին սրբերից՝ Գլեբի անվան հետ (Գլեբը եղել է նրա հեթանոսական անունը)։ Ըստ Ռրյուրիկոմիչ անվանահամակարգի, դարեր շարունակ իշխանները կրել են «երկու» անուն, Դավիթ անունը հաճախ զուգակցվել է Գլեբ անվան հետ, քանի որ այն եղել է բավականին տարածված, և որոշ ժամանակ երեխաներին արգելվել է անվանակոչել Գլեբ։

Սակայն որոշ հետազոտողներ պնդում են, որ դա երկաթե կանոն չի եղել, և ժամանակի ընթացքում Գլեբը դարձել է լիարժեք քրիստոնեական անուն։ Ֆյոդր Ուսպենսկին գրում է․

Ռոման և Դավիթ անունների կիսաֆունկցիոնալ կարգավիճակը ներառում է քրիստոնեական և տոհմական անվան գործառույթները, և ավելի բարդ իրավիճակ է Բորիս անվան հետ, որը կարող է օգտագործվել և իշխանականների մկրտության ժամանակ և որպես դինաստիայի անվանում, նաև իր գործառույթներում ներառում է տոհմական և քրիստոնեական ֆունկցիաներ, և այս ամենը առաջացնում է մեծ խառնաշփոթ ժամանակակից պատմագրության մեջ։ Այսպես, հաստատվեց տարօրինակ ավանդույթ ավտոմատ կերպով վերագրել իշխաններին, ովքեր ներկայանում են աղբյուրներում բացառապես Ռոման կամ Դավիթ անվան տակ, Բորիս և Գլեբ անունները համապատասխանաբար։ Ընդ որում, նշվում է որ Ռոման անունով իշխանը, օրինակ, եղել է քրիստոնյա և ունեցել է Բորիս կամ Բորիս-Ռոման անունները։ Մինչդեռ, մնում է բոլորովին անհասկանալի (և համապատասխան աշխատանքներում մնում է անբացատրելի), ինչպե ՞ ս է իշխանի մոտ հայտնվել ևս մեկ մկրտության անուն։ Այլ կերպ ասած, ոչ մի կերպ չի բացատրվում, թե ինչպես է եղել որ իշխանը ունեցել է երկու մկրտության անուն և ո ՞րն էր այդ հատկանվանագիտական (անտրոպոնիմիկ) կարգավիճակը։ Միանգամայն Վ. Լ. Յանինի արդարացի հաստատմանը Բորիսը և Գլեբը միասին կարող են լինել և Բորիսովի, և Գլեբովի, և Դավիդովի, և Ռոմանովի օրինակով։ Սակայն սրբերի միօրինակ նշանակությունը դեռ չի նշանակում անունների նշանակությունը, ինչպես թվում է, մեզ մոտ ոչ մի հիմք չկա պնդելու, որ Դավիդովներից յուրաքանչյուրը պարտադիր է ունենա Գլեբ անունը, իսկ Ռոմանովներից յուրաքանչյուրը՝ Բորիս անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://aparanblog.do.am/news/anownneri_bacatrowt_39_yowny_39_1/2011-11-22-95
  2. «Հայերեն օնլայն բառարան - Bararan Online». bararanonline.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Значение имени Давид». kakzovut.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Անունների բացատրությունը 1 - 22 Ноября 2011 - Վան Հակոբյան». aparanblog.do.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  5. Давид

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ անունի նշանակությունը։ Давид Անունների ազատ հանրագիտարան