Սինխրոցիկլոտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինխրոցիկլոտրոն (սինխրոցիկլոտրոն, հուն, κύκλος-շրջան, օղակ և էլեկտրոն), ֆազատրոն, մինչև 1 ԳԵՎ էներգիայով պրոտոնների, դեյտոնների ու մասնիկների ցիկլային ռեզոնանսային արագացուցիչ։ Էներգիայի այն սահմանափակումը, որը բնորոշ է ցիկլատրոնին, սինխրոցիկլոտրոնում հաղթահարվում է արագացվող մասնիկի զանգվածի աճին համեմատական արագացնող լարման հաճախականությունը փոփոխելու միջոցով։ Դրա շնորհիվ մասնիկի և արագացնող լարման փուլերը արագացման ամբողջ ցիկլի ընթացքում մոտավորապես համընկնում են։ Մի աշխատանքի իմպուլսային բնույթի պատճառով արագացվող մասնիկների թիվն էապես փոքրանում է, քանի որ ցիկլի ընթացքում կարող են արագացվել միայն այն մասնիկները, որոնք ցիկլի սկզբնական շրջանում բավարարում են արագացման ռեժիմում ընդգրկվելու պայմաններին։ Արագացվող մասնիկների միջին հոսանքը չի գերազանցում 1 մկա։ Սինխրոցիկլոտրոնում ցիկլերի կրկնման հաճախականությունը որոշվում է մի կարևոր տեխնիկական սահմանափակումով՝ արագացնող համակարգի ռեզոնանսային հաճախականության խոր վերահամալարման անհրաժեշտությամբ։ Աշխարհի խոշորագույն սինխրոցիկլոտրոններից մեկը՝ 680 Մէվ էներգիայով, գտնվում է Դուբնայում, Միջուկային հետազոտությունների միացյալ համալսարանում (Ռուսաստան

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինխրոցիկլոտրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 393