Սինգապուրի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Ռազմական կազմավորում

Սինգապուրի բանակի «Լեոպարդ–2Ա4» արդիականացված տանկերից մեկը
«Պրիմուս» ինքնագնաց հաուբից
Սինգապուրի ռազմածովային ուժերի «Ֆորմիդեբլ» դասի RSS «Intrepid» տիպի ֆրեգատ
Սինգապուրի ռազմաօդային ուժերի F-16C կործանիչ ինքնաթիռը AIM-9 Sidewinder հրթիռ արձակելիս

Սինգապուրի զինված ուժերը (անգլ.՝ Singapore Armed Forces, մալայերեն՝ Angkatan Bersenjata Singapura, Կաղապար:Lang-cn, թամիլերեն՝ சிங்கப்பூர் ஆயுதப்படை) բաղկացած են Ռազմաօդային ուժերից, Ռազմածովային ուժերից և ցամաքային զորքերից։ Թեպետ Սինգապուրի Հանրապետությունն իր զբաղեցրած տարածքով (719,1 քառ․ կմ) աշխարհի պետությունների մեջ 190–րդն է, բնակչության թվաքանակով (5 մլն 535 հազ․ մարդ)՝ 113–րդը, սակայն զինված ուժերի հզորությամբ աշխարհում գրավում է 26–րդ պատվավոր տեղը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական գաղութային վարչակազմը Սինգապուրին մեծ ռազմա–ստրատեգիական նշանակություն էր տալիս։ Դեռ 1854 թվականին կազմավորվել էր Սինգապուրի Կամավորականների Զորաբանակը (անգլ.՝ Singapore Volunteer Corps), որը 1888 թվականին վերակազմավորվեց, և նրա հիման վրա ստեղծվեց Սինգապուրի Կամավորական Հրետանին (Singapore Volunteer Artillery), որի կարգախոսը դարձավ «In Oriente Primus» («Առաջինը Արևելքում»)։ Այս կարգախոսն առայսօր օգտագործվում է արդի Սինգապուրի հրետանային զորքերում։

1961 թվականից սինգապուրյան բանակը կրում է «Սինգապուրյան զինված ուժեր» պաշտոնական անվանումը։ Ստեղծվելու պահի դրությամբ սինգապուրյան բանակը բաղկացած էր երկու հետևակային զորագնդից, որոնց հրամանատար–գնդապետները բրիտանացի սպաներ էին։

1960-ականներին և 1970-ականների սկզբին ստեղծված սինգապուրյան բանակը վարժեցնում էին իսրայելացի հրահանգիչները։ Այդ ժամանակ սինգապուրյան բանակի համար գնվում էր իսրայելական զենք։

Սինգապուրի ռազմաօդային ուժերը կազմավորվեցին 1968 թվականին։

Անկախություն ձեռք բերելուց հետո Սինգապուրն սկսեց գործուն կերպով զարգացնել իր բանակը, օգտվելով արտերկրյա, այդ թվում՝ իսրայելական ռազմական խորհրդականների ծառայություններից։

Սինգապուրի զինվորականները կանոնավորապես մասնակցում են ՄԱԿ–ի խաղաղարար գործողություններին։

1991 թվականին Սինգապուրի զինված ուժերը սահմանափակ մասնակցություն ունեցան Պարսից ծոցի պատերազմին։ Մասնավորապես, այդ ռազմաբեմ ուղարկվեց ռազմա–բժշկական անձնակազմ, որը ծառայում էր բրիտանական ռազմական հոսպիտալում։ Վերջինս բացազատված էր Խալիդ թագավոր օդանավակայանի («Matār al-Malik Chālid ad-Duwalī») տարածքում։ Տվյալ ռազմագործողությունը կոչվում էր Օպերացիա «Սոխակ»(Operation Nightingale

2007 թվականի մայիսի մինչև 2013 թվականի հունիսի 22–ը Սինգապուրի ռազմական զորակազմը մասնակցել է Աֆղանստանի պատերազմին։ Ընդհանուր հաշվով, նկատի ունենալով անձնակազմի շրջափոխարինումը, Աֆղանստանի տարածքում ռազմական գործողությանը մասնակցել է Սինգապուրի հանրապետության շուրջ 500 զինծառայող[2]։

Արդի վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրյան բանակի «Բիոնիքս» հետևակի մարտական մեքենաներից մեկը

Սինգապուրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Հանրապետության նախագահն է։ Իրականում զինված ուժերի անմիջականորեն ղեկավարում է գլխավոր զորահրամանատարը, որն ունի գեներալ–լեյտենանտի կոչում։ Նրան ենթարկվում են բանակի, նավատորմի և օդուժի գլխավոր հրամանատարները, որոնք կրում են գեներալ–մայորի կամ դրան համարժեք զինվորական կոչումներ (դեր–ծովակալ)։ Բանակի գլխավոր շտաբի պետը ենթարկվում է գլխավոր զորահրամանատարին և պաշտպանության նախարարի մշտական տեղակալին։

Ցամաքային զորքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրյան բանակի «Լեոպարդ–2Ա4» արդիականացված տանկերը Ազգային տոնի զորահանդեսի ժամանակ

Ցամաքային զորքերը ներկայումս ներառում են շուրջ 72 000 զինծառայող։ Բանակն ունի 200 «Լեոպարդ 2» տանկ՝ արտադրված Գերմանիայում (ըստ Globalfierpower.com համացանցային կայքի՝ 212 միավոր, չնշելով տանկերի տիպերը[1]) և 700 միավոր «Բիոնիքս» հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ)։ Վերջիններս սեփական՝ սինգապուրյան արտադրության են։ Ըստ հեղինակավոր միջազգային Globalfierpower.com համացանցային կայքի՝ Սինգապուրի բանակն ունի 2192 միավոր մարտական զրահապատ մեքենա (ՄԶՄ), չնշելով վերջիններիս տիպերը[1]։ Բանակի սպառազինության մեջ առկա է 48 միավոր ինքնագնաց հրետանային կայանք, 262 միավոր քարշակվող հրետանային կայանք, 18 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ)[1]։

ՌՕՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրի ռազմաօդային ուժերում (ՌՕՈՒ), ներառված է 3000 մարդ։ ՌՕՈՒ–ի կազմում առկա է մեկ օդուժի գունդ և մեկ ուսումնական օղակ։ ՌՕՈՒ–ի կազմում կա 32 միավոր Ֆ-15ՍԳ կործանիչ–ռմբակոծիչ, 74 միավոր Ֆ-16 զանազան ձևափոխումների կործանիչներ, ինչպես նաև 49 միավոր Ֆ-5 կործանիչներ։ Ըստ միջազգային հեղինակավոր Globalfierpower.com կայքի տվյալների՝ Սինգապուրի ՌՕՈՒ–ում առկա է 262 միավոր ինքնաթիռ։ Կա 119 միավոր կործանիչ–կալանիչ ինքնաթիռ, 119 միավոր գրոհիչ ինքնաթիռ, 63 միավոր ռազմափոխադրական ինքնաթիռ, 45 միավոր՝ ուսումնա–մարտական ինքնաթիռ, 71 միավոր ուղղաթիռ, 17 միավոր՝ հարվածային ուղղաթիռ[1]։

ՌԾՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) սպառազինությունում ունեն 40 նավ, այդ թվում՝ 6 սուզանավեր, 6 պահականավ–մարտանավեր (ֆրեգատներ), 6 հետախուզանավեր (կորվետներ), 4 ականադիր նավ, 12 պարեկանավ, մի քանի տասնյակ առափնյա պահպանության մոտորանավականեր։ ՌԾՈՒ–ն ունի երկու ռազմածովային հենակայան՝ բազա։

Զորահավաքային հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆլիկտի դեպքում Սինգապուրի զինված ուժերն ընդունակ են զորահավաքել ավելի քան 300 000 զինվոր և սպա։ Պատրաստված պահեստազորայինների թիվը հասնում է մոտ 950.000 մարդու[3]։

Մասնագիտական տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինգապուրի բանակի օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1–ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Կուան Յու։ Սինգապուրյան պատմություն։ 3–րդ աշխարհից՝ 1-ին։ Մոսկվա, 2005 թվական (ռուս.՝ Ли Куан Ю. Сингапурская история. Из «третьего мира» — в первый. М., 2005), ISBN 5-9228-0165-1: