Սինգապուրի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինգապուրի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և պատմության թանգարան
Երկիր Սինգապուր
ՏեղագրությունBras Basah?
ՎայրՍինգապուր
Ղեկավարության նստավայրՍինգապուր
Հիմնադրվել է1849
Կայքnationalmuseum.sg
Քարտեզ
Քարտեզ

Սինգապուրի ազգային թանգարան (չինարեն՝ 新加坡国家博物院), Սինգապուրի ամենահին թանգարանն է[1]։ Այս հաստատության պատմությունը սկսվել է 1849 թվականին, երբ հիմնադրվել է որպես Սինգապուրի ինստիտուտի գրադարանի բաժիններից մեկը։ Մի քանի տեղափոխություններից հետո, թանգարանը 1887 թվականին հաստատվել է այժմյան շենքում, որը գտնվում է Ստեմֆորտ մայրուղու վրա։

Այս հաստատությունը երկրի չորս ազգային թանգարաններից մեկն է, Ասիական քաղաքակրթության երկու թանգարանի և Սինգապուրի արվեստի թանգարանի հետ միասին։ Սինգապուրի ազգային թանգարանը մասնագիտացված է ցուցահանդեսներ կազմակերպելու գործում, որոնք կապված են Սինգապուրի պատմության հետ։ Իր այժմյան անվանումը թանգարանը ստացել է 1965 թվականին։ 1993 թվականից մինչև 2006 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, թանգարանը հայտնի էր որպես «Սինգապուրի պատմության թանգարան», բայց հետո վերադարձավ իր նախկին անվանը։

Երեք ու կես տարվա վերականգնողական աշխատանքներից հետո, 2006 թվականի դեկտեմբերի 7-ին, թանգարանը պաշտոնապես բացվել է Սինգապուրի նախագահ Սելլապան Ռամանատանի և տեղեկատվության, կապի և արվեստի նախարար Լի Բուն Յանգի կողմից։

Թանգարանում ներկայումս ցուցադրվում են տասնմեկ արժեքավոր արտեֆակտներ[2]։ Դրանց թվում են. Սինգապուրյան քարը, Արևելյան Յավայից Սրբազան բլրի ոսկե զարդանախշերը, Սինգապուր քաղաքի դագերոտիպը (մայրաքաղաքի ամենավաղ լուսանկարներից մեկը ), Աբդուլլահ բին Աբդուլ Քադիրի կտակը, Սըր Ֆրանկ Էթելշտեյն Սվետենհեմի և նախկին նահանգապետ Շենթոն Թոմսոնի դիմանկարները և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Национальный музей Сингапура (National Museum of Singapore)».
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուրի ազգային թանգարան» հոդվածին։