Սիմոնենց կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնենց կամուրջ
Սիմոնենց կամուրջ
ՏեղանքՔարին տակ, Արցախ
Տեսակկամուրջ
Կառուցվել է1838 թվական
ԿառուցողՀակոբ Սիմոնյան
Երկարություն6,25մ

Սիմոնենց կամուրջ, պատմական հուշարձան-կամուրջ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում, Կարկառ գետի վրա։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը ծովի մակերևույթից գտնվում է 1805 մետր բարձրության վրա։ Շինարարական արձանագրության համաձայն, կամուրջը 1838 թվականին կառուցել է Հակոբ Սիմոնյանը։

Այս կարմունճն շինել տւի Քրիստոսի ծառա Հակուբ Սիմ օնով. 1838 թւին։
- Կամուրջի շինարարական արձանագրությունը

Կամրջի թռիչքի երկարությունը 6,25 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,3 մետր, իսկ ջրի մակարդակից բարձրությունը կազմում է 5,4 մետր[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սիմոնենց կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ». ՀՃՈՒ. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Սիմոնենց Կամուրջ :։ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ». artsakhmonuments.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.