Սիմեոն Կաֆացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Կաֆացի
Ծնվել է1620
ԾննդավայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էանհայտ
Վախճանի վայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն

Սիմեոն Կաֆացի,Կաֆայեցի (1620, Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն - անհայտ, Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն), հայ տաղերգու։ Ծնվել, ապրել է Կաֆա քաղաքում։ Տաղերից երևում է, որ կանոնավոր հոգևոր կրթություն է ստացել, սակայն եղել է աշխարհական (արհեստավոր)։

Տաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրուն է վարդն ի մէջ ծաղկանց ամենէ» սկսվածքով տաղում ինքն իր մասին ասել է․ «Ձգե կօշիկ կարելն»։ Գրել է Մարիամ Աստվածածնին ձոնված տաղ և կրոն, բնույթի (ապաշխարության) տաղեր։ Մարդկային կյանքի չարյաց պատճառն է համարել մամոնային ծառայելը։ Նրա ստեղծագործության մեջ առավել ուշագրավը «էանց ցուրտ ձմեռն և վիշտն աշխարհի» (գրված 1685 թվականին՝ ոմն վաճառական Հարությունի պատվերով) և «Եկ պիւլպիւլ իմ գարնանային» սկսվածքներով տաղերն են, որոնցում զուգորդվել են սիրո ու բնության մոտիվները։

Ունի խառը տաղ՝ գրված հայերեն ու թուրքերեն։ Սիմեոն Կաֆացու բանաստեղծական արվեստով մի կողմից հարում է միջնադարի հայ տաղերգությանը, մյուս կողմից ժողովրդական-աշուղական երգերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 373