Սիլֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաղյա սիլֆոններ

Սիլֆոն (անգլերեն - Sylphon ֆիրմային անվանումից), ալիքավոր կողմնային մակերևույթով բարակապատ մետաղե խողովակ կամ խցիկ։ Պատրաստում են սիլֆոնի կարվածքը արույրից, ֆոսֆորային ու բերիլիումային բրոնզից և չժանգոտվող պողպատից։ Սիլֆոնը լայնորեն կիրառվում է պնևմո-և հիդրոավտոմատիկայում՝ որպես սիլֆոյի հատակին ազդող հեղուկի կամ գազի ճնշումների տարբերության նկատմամբ զգայուն տարր, որը զսպանակի պես ձգվում կամ սեղմվում է։ Սիլֆոնն օգտագործում են նաև որպես խողովակաշարերի ճկուն միացումներ, ջերմաստիճանային երկարացումների կոմպենսատորներ, միջավայրերի առաձգական բաժանիչներ են։ ճնշումների մեծ տարբերության դեպքում և ագրեսիվ միջավայրերում աշխատանքի համար սիլֆոնի պատերը պատրաստում են երկ-, եռա- և քառաշերտ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 369