Հոսում է արևմտասիբիրական հարթավայրի հյուսիս-արևելքով[2]՝ Աքմոլայի, Պավլոդարի և Հյուսիս-Ղազախստանյան մարզի տարածքներով ու թափվում է Սելետիտենիզ լճի մեջ։
Երկարությունը 407 կմ է, ջրահավաքի մակերեսը՝ 18500 կմ²։ Հովիտի լայնությունը վերին հոսանքում 500-700 մետր է, որոշ տեղերում՝ 1,5-2 կմ։ Հունի լայնությունը 40-50 մետր է, երբեմն՝ 120-150 մետր[1]։ Ջրի տարեկան միջին ծախսը Բեստոգայ աուլում 5,8 մ³/վրկ է[2]։ Ափերը զառիվեր են։ Սնուցումը ձյունային է[1]։ Սառչում է հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին, հալում է մարտ - ապրիլ ամիսներին։ Ամռանը ծանծաղում է[2]։ Հիմնական վտակներն են՝ Կոյանդին, Ակժարը, Ժարտասը, Կեդեյը, Շոլակկարասուն, Շիիլին։ Գետաբերանից 133 կմ-ի վրա կառուցված է Սելետինի ջրամբարը, որը կարգավորում է գետի հոսքը[1]։