Սիբիլլա Նորմանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիլլա Նորմանդացի
Ծնվել է՝մոտ 1092
ԾննդավայրDomfront
Մահացել է՝հուլիսի 12, 1122 կամ հուլիսի 13, 1122
Վախճանի վայրKenmore
Դանֆերմլայն վանք
Երկիր Շոտլանդիա
ՏոհմՆորմանդիայի հարստություն
ՀայրՀենրի I[1][2]
ՄայրSybilla Corbet?[1][2]

Սիբիլլա Նորմանդացի (մոտ 1092, Domfront - հուլիսի 12, 1122 կամ հուլիսի 13, 1122, Kenmore), Շոտլանդիայի թագուհի։

Ալեքսանդր I–ի կինը։

Սիբիլլան Անգլիայի թագավոր Հենրի I–ի և վերջինիս սիրուհի Ալսեստերի լեդի Սիբիլլա Քորբեթի (ծնվ․ 1077 թ․ Ալսեստերում, Վորվիքշայրում, մահ․1157 թ․ հետո) առաջին երեխան էր։ Նրա մայրական պապիկը Ալսեստերի Ռոբերտ Քորբեթն էր՝ Քորբեթ ընտանիքի ներկայացուցիչ։ Սիբիլլան ծնվել է մոտավորապես 1092 թվականին Նորմանդիայի Դոմֆրոնտ դեպարտամենտում։ Մոտավորապես 1107 թվականին Սիբիլլան ամուսնացել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր I-ի հետ։ Ամուսնությունն անպտուղ էր։ Ամուսնական արարողությունը կարող է տեղի ունեցած լինել կա՛մ 1107 թվականին, կա՛մ 1114 թվականին[3]։

Ուիլյամ Մալմեզբերիի ժամանակագրությունը քննադատել է Սիբիլլային, բայց վկայությունը հակադարձել է, որ Ալեքսանդրն ու Սիբիլլան նվիրված, բայց անզավակ զույգ էին, և Սիբիլլան ուշադրության արժանի աստվածավախություն[4] է ունեցել։ Սիբիլլան մահացել է չպարզված հանգամանքներում Էյլիան նամ Բանում (Քենմոր, լոք Թեյի վրա) 1122 թվականի հուլիսին և հուղարկավորվել Դանֆերմլայն վանքում։ Ալեքսանդրը կրկին չի ամուսնացել, և Վալտեր Բոուերը գրել է, որ նա այդտեղ հիմնադրել է ավգուստինյան մենաստան ի հիշատակ Սիբիլլայի և քայլեր ձեռնարկել նրան սրբադասելու[5] համար։ Հուղարկավորվել է Ֆայֆի Դանֆերմլայն վանքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Kindred Britain
  3. Oram, p. 65; a date around 1114 would place the marriage at about the same time as that of David and Maud of Huntingdon.
  4. Duncan, p. 65; Oram, p. 71.
  5. Oram, p. 71.