Ալեքսանդր I (Շոտլանդիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր I
Alexander I (Alba) i.JPG
Ծնվել է՝1078
ԾննդավայրԴանֆրմլին
Մահացել է՝ապրիլի 23, 1124(1124-04-23)
Վախճանի վայրStirling Castle
Դանֆերմլայն վանք
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմԴանկելդների հարստություն
քաղաքական գործիչ
ՀայրՄալքոլմ III (Շոտլանդիայի թագավոր)
ՄայրՍուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի
ԵրեխաներMáel Coluim mac Alaxandair?

Ալեքսանդր I (1078, Դանֆրմլին - ապրիլի 23, 1124(1124-04-23), Stirling Castle), Շոտլանդիայի թագավոր 1107 թվականից մինչ իր մահը, որին հետմահու անվանեցին «անողոք»։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը Մալքոլմ III-ի հինգերորդ որդին էր, որի մայրը Ուեսսեքսի Մարգարեթն էր՝ Էդվարդ Խոստովանողի հեռավոր զարմուհին։ Անվանվել է ի պատիվ Հռոմի պապ Ալեքսանդր II-ի։

Նա Էդգար թագավորի կրտսեր եղբայրն էր և մինչև 1104 թվականն ու գուցե ավելի վաղ, նրա ենթադրվող հաջորդը, քանի որ թագավորն ամուսնացած չէր։ Այդ տարի նա ավագ աշխարհիկ էր, որը ներկա էր Դուրհամում սուրբ Քուտբերթի մնացորդների ուսումնասիրությանը մինչև դրանք վերահուղարկավորելը։ Նա հողեր է ունեցել Շոտլանդիայում Ֆորթ գետից հյուսիս և Լոթիանում[1]։

1107 թվականին Էդգարի մահից հետո նա բարձրացել է շոտլանդական գահ, բայց ըստ Էդգարի հրահանգների, իրենց եղբայր Դավիդին հատկացվել էր կալվածք հարավային Շոտլանդիայում։ Էդգարի կամքով Դավիդին էր հատկացվել Ստրայդքլայդի նախկին թագավորությունը կամ Քումբրիան, և սա հավանաբար նախօրոք համաձայնեցվել էր Էդգարի, Ալեքսանդրի, Դավիդի ու նրանց փեսա Անգլիայի Հենրի I թագավորի կողմից։ 1113 թվականին, գուցե Հենրիի դրդմամբ և նրա անգլո-նորմանական դաշնակիցների օգնությամբ, Դավիդը պահանջել ու ստացել է լրացուցիչ տարածքներ Լոթիանում, վերին Թվիդի երկայնքով ու Թեվիոթում։ Դավիդը չի ստացել թագավորի տիտղոս, այլ դարձել է «քումբրիանցիների արքայազն» և նրա հողերը մնացել էին Ալեքսանդրի վերջնական իշխանության[2] ներքո։

Թվիդդեյլի ու Թեվիոթդեյլի շուրջ վեճը չի փչացրել Ալեքսանդրի ու Դավիդի միջև հարաբերությունները, չնայած այն որոշ բնակավայրերում այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում։ Գելերեն մի բանաստեղծության մեջ նշվում է․

Aquote1.png վատ է այն, ինչ արել է Մալքոլմի որդին,

բաժանելով մեզ Ալեքսանդրից,

ինչպես նախկին յուրաքանչյուր թագավորի որդի,

նա թալանի է մատնում ծաղկուն Ալբան։

Aquote2.png



Արևելյան արշավների շուրջ վեճը Ալեքսանդրի ու Անգլիայի թագավոր Հենրիի միջև տևական խնդիրներ չի ստեղծել։ 1114 թվականին նա միացել է Գվինեդցի Գրուֆուդ ափ Սինանի դեմ Ուեյլսում Հենրիի արշավին։ Ալեքսանդրի ամուսնությունը Հենրիի ապօրինի դուստր Սիբիլլա Նորմանդացու հետ կարող է տեղի ունեցած լինել կա՛մ 1107 թվականին, կա՛մ 1114[3]-ին։

Ուիլյամ Մալմեսբերին հարձակման է ենթարկում Սիբիլլային, բայց վկայություն կա, որ նա և Ալեքսանդրը նվիրված, բայց անզավակ զույգ էին և Սիբիլլան աչքի էր ընկնում աստվածավախությամբ[4]։ Սիբիլլան մահացել է չպարզաբանված հանգամանքներում 1122 թվականի հուլիսին Էյլիան նամ Բանում (Լոք Թեյի մոտ Քենմորում) և թաղվել է Դանֆերմլայն վանքում։ Ալեքսանդրը նորից չի ամուսնացել, և Վալտեր Բոուերը գրել է, որ նա Էյլիան նամ Բանում հիմնել է ավգուստինյան մենաստան ի հիշատակ Սիբիլլայի և քայլեր է ձեռնարկել նրան սրբադասելու[5] համար։

Ալեքսանդր I-ի կնիքի հակառակ կողմը, որպես 19-րդ դարի պողպատե փորագրություն

Ալեքսանդրն ունեցել է մեկ ապօրինի զավակ՝ Մաել Քոլուիմ մաք Ալեքսանդրը, որը հետագայում ընդգրկվել է Դավիդ I-ի դեմ ապստամբության մեջ 1130-ական թվականներին։ Նա ձերբակալվել է Ռոքսբուրգում և մնացել բանտարկված մինչև իր մահը 1157 թվականին[6]։

Ալեքսանդրը, իր եղբայրներ Էդգարի ու Դավիդի նման, ընդգծված կրոնապաշտ թագավոր էր։ Նրան են վերագրվում Սքոունում և Ինչքոլմում հիմնադրված կրոնական համալիրները։ Նրա մայրիկի քահանա և կենսագիր Թուրգոթը 1107 թվականին ենթադրաբար Ալեքսանդրի հրամանով[1] դարձել է սուրբ Էնդրյուսի եպիսկոպոս։ Թուրգոթի ապագա հաջորդի՝ Էադմերի դեպքը ցույց է տալիս, որ Ալեքսանդրի ցանկությունները միշտ չէին ընդունվում կրոնական համայնքր կողմից, գուցե քանի որ Էադմերն ուներ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռալֆ դ՛Էսկուրեսի աջակցությունը, ոչ թե Յորքի Թուրսթանի։ Ալեքսանդրը նաև հովանավորում էր սուրբ Էնդրյուսին, նրան նվիրելով այն հողերը, որոնք նախատեսված էին մենաստանների համար, որոնցով պետք է պատվեր իր կնոջը[7]։

Չնայած իր կրոնասիրությանը, Ալեքսանդրը չի հիշվում որպես խաղաղասեր մարդ։ Ֆորդունի Ջոնն ասում էր նրա մասին․

Aquote1.png Այժմ թագավորը կրթված ու բարեպաշտ մարդ է, շատ համեստ ու սիրալիր հոգևորականների ու կադրայինների հանդեպ, բայց անսահման դաժան իր մնացյալ հպատակների հանդեպ, մեծ սրտով մի մարդ, որը ջանք էր գործադրում իր ուժերից վեր ամեն ինչում։[8] Aquote2.png

Նա դրսևորեց իր բնավորության սարսափելի բնույթը Մորեյի Մորմաեդրոմի ճնշումների իրականացնելիս։ Էնդրյու Ուինթոունի «Շոտլանդիայի սկզբնական ժամանակագրություն» գրքում ասվում է, որ Ալեքսանդրը Ինվերգովրիում արքունական ընդունելություն էր կազմակերպում, երբ երբ նրա վրա հարձակվեցին «կղզիաբնակները»[9]։Վալտեր Բուոերըն ասում էր, որ հարձակվողները Մորայից ու Մեարնսից էին։ Ալեքսանդրը հետապնդել է նրանց դեպի հյուսիս, դեպի «Սթոքֆորդ» Ռոսում (Բյուլիի մոտ), որտեղ էլ հաղթել է նրանց։ Ահա թե ինչու էր նա անվանվել «անողոք», ինչպես ասում էր Ուինթոունը։ Սրա ժամանակագրությունը հայտնի չէ, ինչպես և հայտնի չէ իր թշնամիների ինքնությունը։ Այսուհանդերձ, 1116 թվականին Ուլստերի տարեգրությունները հաղորդում են․ «Շոտլանդիայի թագավորի թոռը՝ Դոմնալի որդի Լադհմաննը սպանվել է Մորեյի մարդկանց կողմից»։ Վերոնշյալ թագավորը Ալեքսանդրի հայր Մալքոլմ III- ն էր և Դոմնալն էլ Ալեքսանդրի խորթ եղբայրն էր։ Մարմեդրոմը կամ Մորեյի թագավորությունը ղեկավարվում էր Մաքբեթ և Լուլաք ընտանիքի կողմից, ոչ գերհզոր հպատակներ, այլ մի ընտանիք, որը իշխել է Ալբայում մարդու կյանքից մի փոքր ավելի։ Ո՞վ էր Մորմաերը կամ այս ժամանակի թագավորը , հայտնի չէ․ դա կարող էր լինել Օենգուսը Մորայից կամ նրա հայրը, որի անունն անհայտ է։ Ինչ վերաբերում է Մեարններին, ապա միակ հայտնի մեարնցի Մորմաերը՝ Մաել Փեթայրը, սպանել էր Ալեքսանդրի խորթ եղբորը՝ Դունքան II-ին 1094 թվականին[10]։

Ալեքսանդրը մահացել է 1124 թվականի ապրիլին Ստիրլինգի իր արքունիքում․ նրա եղբայր Դավիդը, Սիբիլլայի մահից հետո հավանաբար միակ ճանաչված ժառանգը հաջորդեց նրան[11]։

Գեղարվեստական պատկերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր I-ը նկարագրվել է մեկ գեղարվեստական վեպում[12]։

  • Մեր հայրը շնից վախենում է․ Գարրիսոնի էֆեկտը (2010), որտեղ նկարագրված է թե ինչպես Ալեքսանդրը մտահոգված է անմիջական ժառանգ չունենալով, որովհետև երեխա չուներ իր կնոջից՝ Սիբիլլա Նորմանդացուց։ Նա նշում է, որ իր աները՝ Անգլիայի Հենրի I-ը թոռ[12] է խնդրում իրենցից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Barrow, p. 154.
  2. Oram, pp. 60–63.
  3. Oram, p. 65; a date around 1114 would place the marriage at about the same time as that of David and Maud of Huntingdon.
  4. Duncan, p. 65; Oram, p. 71.
  5. Oram, p. 71.
  6. Oram, p. 77. The identity of this person may be still in question, see Meic Uilleim and MacHeths.
  7. Barrow, p. 156.
  8. Fordun, V, xxviii (Skene's edition).
  9. Wyntoun, cxxvii.
  10. MacDonald, pp. 23–24, deals with this affair.
  11. Oram, pp.71–72.
  12. 12,0 12,1 Saint Andrews, Brodrick (2010), p. 99-104

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]