Սթրիքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթրիքեր Քեմբրիջում, ԱՄՆ, 2006 թվական

Սթրիքինգ (անգլ.՝ Streaking), բողոքի արտահայտման կամ խուլիգանության տարածված տեսակ, որը ներառում է բազմամարդ վայրերում (մարզադաշտ, զբոսայգի, հրապարակ) տարբեր տեսակի հանրային միջոցառումների ժամանակ (սպորտային, սոցիալական, մշակութային) մերկ, վազելով ասպարեզ դուրս գալուց։ Սա արվում է որպես կատակ, մարտահրավեր կամ բողոքի ձև, ինչպես նաև պարզապես կադրում «փայլելու» նպատակով[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սթրիքինգ» բառը (հասկացությունը) իր ժամանակակից իմաստով սկսել է գործածվել 1960-ական թվականներից[2]։ Մինչ այս, streaking օգտագործվել է «արագ գնալ, շտապել, վազել ամբողջ արագությամբ» իմաստով և առաջացել է streak ՝ «արագ գնալ» բառից[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ստրիքերների պատմական նախորդները նեոադամիտներն են, ովքեր մերկ ճանապարհորդում էին միջնադարյան Եվրոպայի քաղաքներով և գյուղերով, մասնավորապես, այդպիսի

Հոլանդացի սթրիքերը 1941 թվականին (բողոքելով գերմանացիների սննդի չափաբաժինների դեմ)

անձնավորություն էր 17-րդ դարի քվակեր Սոլոմոն Էքլսը, որ մերկ քայլում էր Լոնդոնի Սիթիով[4]։ 1799 թվականի հուլիսին Լոնդոնի առանձնատանը ձերբակալել են մի տղամարդու, ով հաստատել է, որ 10 գինեյ խաղադրույքով գրազ է եկել, որ մերկ վազելու է Քորնհիլից Չեպսայդ[5]։ Անգլիայում և Ուելսում այս երևույթի դեմ հիմնական օրենքը մնացել է 16-րդ դարի թափառականության դեմ օրենքը, որի պատիժը մտրակելն էր[4]։ 1970-ականների սկզբին բրիտանական և իռլանդական իշխանությունները սթրիքերներին ենթարկել են տուգանքների՝ 10-ից մինչև 50 ֆունտ ստեռլինգ։ Այդ խախտումները սովորաբար եղել են չնչին, օրինակ՝ այգու կարգուկանոնի խախտում։

Միացյալ Նահանգներում քոլեջի ուսանողի կողմից սթրիքինգի առաջին գրանցված դեպքը տեղի է ունեցել 1804 թվականին Վաշինգտոնի քոլեջում (այժմ՝ Վաշինգտոնի և Լիի համալսարանում ), երբ ձերբակալել են Ջորջ Ուիլիամ Կրամպին Լեքսինգտոնում մերկ վազելու համար[6]։ Դրա համար կասեցվել է ակադեմիական նիստին նրամասնակցությունը, սակայն նա հետագայում դարձել է ԱՄՆ կոնգրեսական[7]։

Մարկ Ռոբերթսը 1994 թվականին Հոնկոնգում ռեգբիի մրցաշարի ժամանակ

1973 թվականի հունիսին ամերիկյան մամուլը հայտնել է, որ Միչիգանի պետական համալսարանում սթրիքինգի աճի ընդգծված միտում է դիտվում։ 1973 թվականի դեկտեմբերին Time ամսագիրը այդ երևույթն անվանել է «աճող մոդա Լոս Անջելեսի տարածքում», որը «ժողովրդականություն էր վայելում քոլեջի ուսանողների և այլ խմբերի շրջանում»։ 1974 թվականին մամուլը սկսե; է այս երևույթը անվանել համաճարակ (անգլ.՝ streaking epidemic)[8]։ Նույն տարում մի քանի ամերիկացիներ այս երևույթը տեղափոխել են Ճապոնիա, որտեղ նմանատիպ միջադեպերի շարք է տեղի ունեցել։ Այս ժամանակահատվածում սթրիքերիժողովրդականությունը կապված էր ինչպես սեռական հեղափոխության, այնպես էլ 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին համալսարանականների բողոքի ցույցերի հետ[9]։

Տարիների ընթացքում մերկ խուլիգանության երևույթը ոչ թե թուլացել, այլ նույնիսկ աճել է հատկապես մարզական մրցումների ժամանակ, որտեղ մեծ հանդիսատես կա, իսկ ավելի մեծ՝ հեռուստաէկրանների մոտ։ Հեռուստատեսային էկրանների և բջջային սարքերի վրա սպորտային իրադարձությունները դիտող հանրության ուշադրությունը նվազեցնելու համար հեռուստատեսային հեռարձակման օպերատորները փորձում են ցույց չտալ սթրիքերներին, ովքեր ցանկանում են «փայլել» կադրում։ Խուլիգանության այս տեսակը պակաս տարածված չէ քաղաքական իրադարձությունների լուսաբանման ժամանակ, որոնք նույնպես մեծ թվով հեռուստադիտողներ են գրավում։

Որպես սոցիալական երևույթ՝ սթրիքինգը ներկայացված է ժողովրդական մշակույթում՝ արձակում («Ֆլեշ արտիստի խոստովանություններ» պատմվածքը[10]), երաժշտությունում («Մերկ վազող» սինգլը[11]), տեսահոլովակներում։, կոմիքսներում ( Peanuts ) և խաղերում (արկադային խաղ Streaking)[12]:

Ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի դրությամբ ամենամեծ խմբային սթրիքինգի ռեկորդը սահմանվել է 1974 թվականի մարտի 7-ին Ջորջիայի համալսարանում ՝ 1,543 միաժամանակյա սթրիքերով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Speirs, Doug (2018 թ․ հունիսի 23). «Jun 2018: Streakers make some events memorable for wrong reasons». Winnipeg Free Press – via www.winnipegfreepress.com.
  2. "Letters", Time, 31 December 1973.
  3. «"streak, v.2". Oxford English Dictionary (Online ed.). Oxford University Press».
  4. 4,0 4,1 Andrew Wilson (2015 թ․ մարտի 22). «From the Observer archive, 17 March 1974: the naked truth about streaking». The Guardian.
  5. The Times, 8 July 1799, «Official Appointments and Notices»
  6. «University Chronology». Washington and Lee University. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին. Retrieved from Internet Archive 9 February 2014.
  7. «CRUMP, George William, (1786 - 1848)». Biographical Directory of the United States congress. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին. Retrieved from Internet Archive 9 February 2014.
  8. «Port Arthur News Newspaper Archives, Feb 28, 1974, p. 18». NewspaperArchive.com (անգլերեն). 1974 թ․ փետրվարի 28.
  9. Bill Kirkpatrick (2013 թ․ հոկտեմբերի 24). «'It Beats Rocks and Tear Gas': Streaking and Cultural Politics in the Post-Vietnam Era». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  10. Confessions of a Flash Artist
  11. Kosser, Michael. How Nashville Became Music City U.S.A.: 50 Years of Music Row (p96), Hal Leonard Corporation; Pap/Com, 2007 978-0634098062.
  12. Willaert, Critical Kate (2021 թ․ սեպտեմբերի 6). «Why The First Playable Women Of The '80s Were Naked (Video Dames #0)». A Critical Hit!. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  13. Pearson, Andy (2004 թ․ մարտի 5). «1974: Univ. 'cracks' streaking record». The Red and Black. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին. Retrieved from Internet Archive 6 February 2014.