Սթիվ Իրվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվ Իրվին
Steve Irwin.jpg
Ծնվել է փետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3]
Ծննդավայր Էսենդեն (Վիկտորիա), Վիկտորիա
Մահացել է սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][3] (44 տարեկանում)
Մահվան վայր Բատ Ռիֆ, Քվինսլենդ
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Երկեր The Crocodile Hunter
Մասնագիտություն կենդանաբան, հեռուստահաղորդավար, լրագրող և դերասան
Ամուսին Թերի Իրվին
Ծնողներ հայր՝ Bob Irwin
Երեխաներ Բինդի Իրվին և Robert Irwin
Կայք crocodilehunter.com
Steve Irwin Վիքիպահեստում

Սթիվ Ռոբերտ Իրվին (անգլ.՝ Stephen Robert Irwin կամ պարզապես Սթիվ Իրվին (անգլ.՝ Steve Irwin), փետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3], Էսենդեն (Վիկտորիա), Վիկտորիա - սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][3], Բատ Ռիֆ, Քվինսլենդ), հայտնի ավստալիացի բնագետ, հեռուստալրագրող և բնության մասին բազմաթիվ կինոնկարների հեղինակ, որոնցից են՝ «The Crocodile Hunter» («Կոկորդիլոսների որսորդը»), «Crok Files», «The Crocodile Hunter Diaries» («Կոկորդիլոսների որսորդի օրագիրը»)։ Եղել է Քուինսլենդի Բիրվա քաղաքի «Ավստրալիայի գազանանոցի» նախկին սեփականտերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվը մանուկ հասակից կոկորդիլոսներ էր որսում իր ծնողներին պատկանող Քուինսլենդի սողունների գազանանոցի համար։ 1991 թվականից Իրվինը շարունակում է ընտանեկան բիզնեսը և շուտով նկարահանում է «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) կինոնկարի առաջին սերիաները, որ աշխարհով մեկ հայտնի դարձավ։ Նույն թվականին Իրվինը պարգևատրվեց ավստրալիական զբոսաշրջիկությունը խթանելու, Կանաչ մայրցամաքի ու վայրի բնության մասին կինոնկարներ ստեղծելու և «Ավստրալիայի գազանանոցը» հիմնելու համար։

Բազմաթիվ անգամ Իրվինի կյանքը մազից է կախված եղել։ Նա բազմաթիվ վերքեր ուներ, որոնք ստացել էր վայրի կենդանիների հետ շփվելուց։

Զոհվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական հեռուստաֆիլմի նկարանման ժամանակ՝ կատվաձուկը մահացու հարվածել է Իրվինի սրտին։[5]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Այլ
1997-2004 Կոկորդիլոսների որսորդը Ինքն իրեն
1999-2000 Կրոկ Նիշքեր Ինքն իրեն
2001 Դոկտոր Դուլիթլ 2 Ինքն իրեն Էպիզոդիկ դեր
2002 Որսորդների գաղտնիքներ Ինքն իրեն Один эпизод
2002 Կոկորդիլոսների որսորդը․ Հանդիպակաց ընքացք Ինրն իրեն
2004 Հրաշալի ծնողները
2006 Փախիր Ծովափիղ (ձայն)
2007 Մահացու օվկիանոս Ինքն իրեն Հատուկ թողարկում (թողարկվել է մահվանից հետո), Ի հիշատակ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի պատիվ Սթիվ Իրվինի անվանված է Ծովային ֆաունայի պահպանման ընկերության նավերից մեկը։ MY Steve Irwin[6].
  • 2009 թվականին Իրվինի անունով կոչվեց հազվագյուտ տրոպիկական լեռնային խխունջ։Crikey steveirwini Stanisic, 2009.
  • Իրվինի Էսլեյ կրիան (անգլ.՝ Elseya irwini) անվանվել է իր «համահետազոտողի» պատվին։ 1997 թվականին կենդանուն բռնել էր Իրվինի հայրը։ Մինչ այդ հետազոտողները այդպիսի կրիա դեռ չէին տեսել։
  • Սթիվի դուստրը՝ Բինդի Սյու Իրվինը իր անունը ստացել է Իրվինի սիրելի կոկորդիլոսի անունից, որը «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) (1996) կինոնկարի դերասաններից էր։
  • Իրվինը քննադատության է ենթարկվել PETA (Կենդանիներին լավ վերաբերվելող մարդիկ) կազմակերպությունից։ Կասզմակերպության փոխնախագահ Դեն Մեթյուսը Իրվինի մահը հետևյալ կերպ է մեկնաբանել՝
Aquote1.png Տարօրինակ չէ, որ Սթիվ Իրվինը զոհվեց, կենդանիներին հրահրելուց։ Նա կարիերա արեց վայրի կենդանիներին ջղայնացնելով և վախեցնելով
- Դեն Մեթյուս[7]
Aquote2.png

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]