Սթիվեն Մոլենկոպֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Մոլենկոպֆ
Ծնվել է1968[1]
ԾննդավայրԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ[2] և Միչիգանի համալսարան[2]
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՔուալքոմ

Սթիվեն Մոլենկոլֆ (անգլ.՝ Steven M. Mollenkopf, 1968[1], ԱՄՆ), Քուալքոմ կորպորացիայի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է բակալավրի աստիճան, էլեկտրատեխնիկայի բնագավառում Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և մագիստրոսի աստիճան Միչիգանի համալսարանում։

1994 թվականից սկսել է իր կարիերան Qualcomm ընկերությունում, որպես ինժեներ և այդ ընկերությունում աշխատում է արդեն ավելի քան 20 տարի։ 2008 թվականին դարձել է Qualcomm ընկերության ստորաբաժանումների մշակիչների ղեկավարը։

Ընկերությունում իր կարիերայի ընթացքում նա վերահսկել է բիզնես ընկերություններ, որոնք զբաղվել են ինտեգրալ սխեմաների և նմանատիպ տեխնոլոգիաների արտադրությամբ ինչպիսիք են CDMA, W-CDMA, LTE, 4G: Նա օգնել է Qualcomm ընկերությանը դառնալ աշխարհում առաջատարը բջջային ինտեգրալ սխեմաների մատակարարը։

2011 թվականի սկզբին, լինելով գործադիր փոխնախագահ, ղեկավարել է ընկերության ամենամեծ ձեռքբերումը, երբ Qualcomm 3.1 միլիարդ դոլարով Atheros Communications ընկերությանը դարձրել է իր դուստր ընկերությունը։ Գործարքը օգնել է Qualcomm բիզնես ընկերությանը ընդլայնել իր սահմանները սմարթֆոններից դուրս և շուկայում ձեռք է բերել նոր սեգմենտներ[3]։

2011 թվականին զբաղեցրել է գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը և այդ պաշտոնում համակարգել է ընկերության ներդրումները այլ ոլորտներում, որոնք Qualcomm ընկերությանը դարձրել են ժամանակակից շուկայում առաջատարը ինտեգրալ սխեմաների արտադրության ոլորտում գրաֆիկական, հաշվարկող և մուլտիմեդիա տեխնոլոգիաներում։ Նաև ընկերությունը ընդլայնել է իր առաջատար դիրքը 3G և 4G-մոդեմների շրջանակում։

2014 թվականի մարտին դարձել է Qualcomm ընկերության գլխավոր տնօրենը[4]։

Գիտական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլենկոլֆը համարվում է IEEE հրատարակումների հեղինակը և այդ ոլորտում ունի յոթ արտոնագրեր, ինչպիսիք են հզորության գնահատումը և անլար կապի մուլտի-ստանդարտի սենսորների չափումը։ Նա հանդիսանում է Global Semiconductor Alliance կազմակերպության նախագահ և Semiconductor Industry Association տնօրենների խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. 2,0 2,1 https://www.boeing.com/company/bios/steven-m-mollenkopf-bio.page
  3. «Qualcomm завершила $3,1-млрд поглощение Atheros Communications» (ռուսերեն). 3DNews. 30.05.2011. Վերցված է 21.11.2014-ին.
  4. «Qualcomm: Стив Молленкопф» (ռուսերեն). «ДэйлиКом». 16.12.2013. Վերցված է 21.11.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերվյու