Jump to content

Սեր երկրային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեր երկրային
ռուս.՝ Любовь земная
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Մատվեև
Սցենարի հեղինակՊյոտր Պրոսկուրին
ԴերակատարներՕլգա Օստրոումովա, Յուրի Յակովլև, Եվգենի Մատվեև, Զինաիդա Կիրիենկո և Վալերիա Զակլուննայա
ՕպերատորՎիկտոր Յակուշև
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն94 րոպե

«Սեր երկրային», լայնաֆորմատ գեղարվեստական ֆիլմ, սոցիալական մելոդրամա Պյոտր Պրոսկուրինի «Ճակատագիր» վեպի մոտիվներով, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Մատվեևը 1974 թվականին։ Ֆիլմն ունեցել է 50,9 մլն հանդիսատես 1975 թվական[1]։ Եվգենի Մատվեևն արժանացել է ՌԽՖՍՀ պետական մրցանակի «Սեր երկրային» և «Ճակատագիր» ֆիլմերի համար[2]։

Ֆիլմի շարունակությունը «Ճակատագիր» խորագրով նկարահանվել է 1977 թվականին։

Կոլտնտեսության նախագահ Զախար Դերյուգինը երեսունն անց է, ամուսնացած է և ունի չորս որդի։ Սակայն նրա կյանքում ծնվում է ուշացած սեր երիտասարդ համագյուղացի Մանյա Պոլիվանովայի հանդեպ։ Զուգահեռաբար զարգանում է սիրավեպը Դերյուգինի քրոջ՝ Կատերինայի և կուսակցության շրջկոմի քարտուղար Բրյուխանովի միջև։ Ֆիլմում ներկայացվել է 1930-ական թվականների խորհրդային գյուղի կյանքը։

  • Եվգենի Մատվեև – Զախար Դերյուգին, կոլտնտեսության նախագահ
  • Զինաիդա Կիրիենկո – Եֆրոսինյա, Դերյուգինի կինը
  • Օլգա Օստրոումովա – Մանյա Պոլիվանովա
  • Վալերիա Զակլուննայա – Կատերինա, քույրը
  • Յուրի ՅակովլևՏիխոն Իվանովիչ Բրյուխանով, շրջկոմի քարտուղար
  • Վլադիմիր Սամոյլով – Ռոդիոն Անիսիմով, գյուղխորհրդի նախագահ
  • Իրինա Սկոբցևա – Լիզա, Անիսիմովի կինը
  • Վիկտոր Խոխրյակով – Օլեգ Մաքսիմովիչ Չուբարև, շարժիչի գործարանի շինարարության պետ
  • Ալեքսանդր Պոտապով – Նիկիտա Բոբոկ
  • Վալենտինա Ուշակովա – Նյուրկա Բոբոկ
  • Ստանիսլավ Չեկան – Կոշև
  • Մուզա Կրեպկորսկայա – Վարյա Չյոռնայա
  • Վալենտին Բրիլեև – Կուդելին
  • Յուրի Լեոնիդով – Տիխոմիրով, ՆԳԺԿ շրջանային բաժնի պետ
  • Վադիմ Սպիրիդոնով – Ֆեոդոր Մակաշին, նախկին կուլակ
  • Վալենտինա Վլադիմիրովա – Նինա Իվանովնա, Բրյուխանովի քարտուղարը
  • Լիդիա Օլշևսկայա – Ավդոտյա, Զախարի մայրը
  • Վլադիմիր Նոսիկ – Յուրկա
  • Վալենտին Չերնյակ – Կուլիկով, նոր նախագահ
  • Ալեքսանդր Վիգդորով – Դմիտրի, Մանյայի եղբայրը
  • Վլադիմիր Պլոտնիկով – Կիրյան, Մանյայի եղբայրը
  • Նիկոլայ Յուդին – Մակար պապ
  • Ալեքսանդր Լեբեդև – Սեմյոն
  • Վալենտինա Կլյագինա – Նադյա
  • Նիկոլայ Վիկուլին – Վանյա Դերյուգին
  • Նիկոլայ Բարմին – շրջկոմի բյուրոյի անդամ
  • Ալեքսեյ Բախար – ՆԳԺԿ-ի աշխատակից
  • Իվան Բոնդար – Պրոշկա
  • Զոյա Վասիլկովա – Եմելյանովա
  • Վլադիմիր Գուլյաև – Սմիրնով, շրջկոմի անդամ
  • Անատոլի Դեգտյար – մատակարար
  • Զոյա Իսաևա – կոլտնտեսուհի
  • Ալեքսանդր Լուկյանով – կոլտնտեսական
  • Իվան Մատվեև – կոլտնտեսական
  • Յուրի Մարտինով – շրջկոմի անդամ
  • Գրիգորի Միխայլով – շինարարության աշխատող
  • Վիկտոր Մարկին – էպիզոդ
  • Դմիտրի Օռլովսկի – շրջկոմի անդամ
  • Վլադիմիր Պիցեկ – շրջկոմի բյուրո կանչված մարդ
  • Նիկոլայ Սմորչկով – Վասիլի Սեմյոնովիչ, աշխղեկ
  • Լյուբով Սոկոլովա – շրջկոմի անդամ
  • Վիկտոր Ուրալսկի – ընդունարանում գտնվող մարդ
  • Ռոման Ֆիլիպով – Բատուրին, ցեմենտի գործարանի տնօրեն
  • Վիկտոր Շուլգին – շրջկոմի անդամ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Մատվեև
  • Սցենարի հեղինակներ՝ Պյոտր Պրոսկուրին, Վալենտին Չեռնիխ, Եվգենի Մատվեև
  • Բեմադրող օպերատորներ՝ Գենադի Ցեկավին, Վիկտոր Յակուշև
  • Բեմադրող նկարիչ՝ Սեմյոն Վալյուշոկ
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Պտիչկին
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Մայորով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատոր՝ Ալեքսանդր Ռենկով
    • Նկարիչ՝ Զոյա Մորյակովա

Ֆիլմում հնչում են «Даль великая» (կատ.՝ Իոսիֆ Կոբզոն), «Сладка ягода» (կատ.՝ Մարիա Պախոմենկո) և «Рябина» («Что шумишь, качаясь…») երգերը Իվան Սուրիկովի գրած տեքստերի հիման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Earthy Love» (Russian). Peoples.Film. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Evgeniy Matveyev» (Russian). rusactors. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]