Սերգեյ Սարգսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հայ տնտեսագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)։
Սերգեյ Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1921(1921-10-22) (97 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Սերգեյ Արամի Սարգսյան (հոկտեմբերի 22, 1921(1921-10-22)), հայ խորհրդային ինժեներ-տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ՌԽՖՍՀ գիտությունների վաստաստակավոր գործիչ (1977 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ 1967 թվականից նույն ինստիտուտի թռչող ապարատների էկոնոմիկայի և արտադրության կազմակերպման ֆակուլտետի դեկան, 1969 թվականից՝ նաև տեխնիկական մեծ համակարգերի էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի սեկցիայի, բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի մասնագիտացված խորհրդի և փորձագետների խմբի նախագահն էր, Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի տիեզերական օպերացիաների արժեքի իջեցման սեկցիայի համանախագահը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատությունները վերաբերում են տեխնիկական մեծ համակարգերի զարգացման հիմնական միտումներին, այդ զարգացման կանխատեսման մեթոդաբանության, հատուկ տեխնիկայի արդյունավետության տեսական հարցերին։ Առաջարկել է թռչող ապարատների համակարգերի օպտիմալացման նոր սկզբունքներ և մեթոդներ։ Նրա ղեկավարությամբ մշակվել են թռչող ապարատների և դրանց համակարգերի ռեսուրսային ապահովման կանխատեսման տեսություն, ավիացիայի և տիեզերական տեխնիկայի կիրառման տնտեսապես օպտիմալ ոլորտների որոշման մեթոդներ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Экономическая оценка летательных аппаратов, М․, 1972;
  • Прогнозирование развития больших систем, М․, 1975 (соавтор Голованов Л․ В․)
  • Экономическое прогнозирование, М․, 1977;
  • Большие технические системы։ Анализ и прогноз развития, М․, 1977 (и др․);
  • Теория прогнозирования и принятия решений, М․, 1979 (и др․)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225 CC-BY-SA-icon-80x15.png