Jump to content

Սերգեյ Շահվերդյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Սերգեյ Շահվերդյան (այլ կիրառումներ):
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Շահվերդյան
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան (1988)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 11, 1966(1966-02-11) (58 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Արցախ
Զավակներ Նինա Շահվերդյան[1]

Սերգեյ Նարիկի Շահվերդյան (փետրվարի 11, 1966, Ստեփանակերտ), Արցախյան ազատամարտը լուսաբանած լրագրող, կուսակցական գործիչ, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծնվել է 1966 թ. փետրվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքում։
  • 1983 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցը և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, որն ավարտել է 1988 թ.։
  • 1985 թվականին, ներգրավվելով Արցախյան շարժման ընդհատակյա խբմերից մեկում, կազմակերպել է ուսանողական շարժումը։
  • 1989 թ. ընդունվել է ՀՅԴ շարքերը։
  • ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ընտրվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար և այդ պաշտոնում շարունակել մնալ Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկը։
  • 1991-1995 թթ. Արցախյան պատերազմի ընքացքում, որպես լրագրող, ամենօրյա լրատվությամբ լուսաբանել է իրադարձությունները հայաստանյան և սփյուռքահայ մամուլում, իր գրչին են պատկանում ավելի քան 2000 հրապարակումներ։
  • 1992-1993 թվականներին ղեկավարում էր ՀՅԴ Արցախի կառույցը, խմբագրել ՀՅԴ Արցախի կենտրոնական Կոմիտեի «Ապառաժ» պաշտոնաթերթը։
  • 2000-2001 թթ. վերջը աշխատել է որպես «Ապառաժ» թերթի խմբագիր, այնուհետև՝ որպես «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ։
  • 2000 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ և հանձնաժողովի ընտրվել նախագահի տեղակալ[2]։ Որպես հանձնաժողովի անդամ աշխատել է 2000-ից 2015 թվականները։
  • 2008-2017 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ[3]։
  • 2015 թվականին Արցախի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
  • 2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը եղել է Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար[4]։
  • 2018 թվականից Արցախի զաբոսաշրջության զարգացման Գործակալություն ՀԿ ղեկավարն է։
  • 2021 թվականի փետրվար ամսից հանդիսանում է Արցախի Հանրապետության Մշակությանին ժառանգության պաշտպանության Հանրային խորհրդի նախագահ։

Հետաքրքիր դրվագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մամուլի հրապարակումների՝ 2018 թվականին Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ հայտարարված պետական մրցույթում հաղթող է ճանաչվել այդ պահին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցնող և նշված մրցույթային հանձնաժողովի անդամ Սերգեյ Շահվերդյանի դուստրը՝ Նինա Շահվերդյանը։ Որպես հաղթող նրան շնորհվել է դրամական պարգև[1][5][6][7]։ Հատկանշական է, որ Նինա Շահվերդյանի կողմից որպես մրցույթի թեկնածու ներկայացված տարբերանշանը ստեղծվել է դեռևս 1988 թվականին արվեստագետ Վահե Ֆատտալի կողմից Ֆրանսիայում[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Մրցույթում հաղթել է մշակույթի նախարարի դուստրը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  2. Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով, արծիվային կայք(չաշխատող հղում)
  3. «ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բակո Սահակի Սահակյան, Նախագահ Սահակյանը ներկայացրել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նոր նախարարին». www.president.nkr.am. 2018 թ․ հուլիսի 2.
  5. «Հաստատվել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը» հրապարակում nankr.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  6. 6,0 6,1 «Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  7. 7,0 7,1 «Արձագա՞նք, մեկնաբանու՞մ թե՞ արդարացում… ի պատասխան բաց նամակի» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։

Արտաքին հղում

[խմբագրել | խմբագրել կոդը]