Սերգեյ Կանիշչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Կանիշչև
Ծնվել էմայիսի 5 (17), 1836
Մահացել էապրիլի 21 (մայիսի 4), 1905 (68 տարեկան)
ԿրթությունThe First Moscow Cadet Corps?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Սերգեյ Կանիշչև (ռուս.՝ Сергей Степанович Канищев, մայիսի 5 (17), 1836 - ապրիլի 21 (մայիսի 4), 1905), ռուս ռազմական և հասարակական գործիչ։ Հրետանու գեներալ (1902)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1836 թվականի մայիսի 5-ին։ 1854 թվականին ավարտելով Մոսկվայի 1-ին կադետական կորպուսը` դարձել է հրետանու ենթասպա։ 1860 թվականին ստացել է փոխտեղակալի կոչում։ 1867 թվականին ստացել է գվարդիայի ավագի կոչում։

1870 թվականին ստացել է պահակախմբի գնդապետի կոչում` նշանակվելով 4-րդ մարտկոցի հրամանատար, 1873 թվականից` Լեյբ-գվարդիայի հեծելազորի 3-րդ մարտկոցի հրետանու հրամանատար։

1878 թվականից ի վեր եղել է 28-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ Ռուս-թուրքական պատերազմի մասնակից։ 1879 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել Դոնի բանակի հրետանու պետ։

1891 թվականին նրան շնորհել են գեներալ-լեյտենանտի կոչում։ 1892 թվականին նշանակնվել է Մոսկվայի ռազմական օկրուգի հրետանու պետ։ 1893 թվականից նշանակվել է գվարդիական կորպուսի հրետանու պետ։

1901 թվականին նշանակվել է Ալեքսանդրովյան վիրավորների կոմիտեի անդամ։ 1902 թվականին ստացել է հրետանու գեներալի կոչում։

Սերգեյ Կանիշչևը մահացել է 1905 թվականի ապրիլի 21-ին, Սանկտ Պետերբուրգում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[1]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1865)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1867)
  • Սուրբ Ստանիսլավի շքանշան, 2-րդ աստիճան (1869)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1871)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1874)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1878)
  • Ոսկե զենք «Քաջության համար» (1878)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1883)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1886)
  • Սուրբ Վլադիմիրի շքանշան, 2-րդ աստիճան (1889)
  • Սպիտակ արծվի շքանշան (1894)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (1901, Ադամանդի նշաններ` 1904)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Օլգան (1839-1866), հեծելազոր գեներալ Ն. Պլաուտինի դուստրն է[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Канищев С. С.:«Сведения, относящиеся до стрельбы из нарезных 4 фунтовых пушек, заряжаемых с казны» / Сост. для арт. солдат кап. Канищевым; Рассмотрено, испр. и одобр. Арт. ком. — Санкт-Петербург : тип. Арт. журн., 1869 г. — 23 с.[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исмаилов Э. Э. «Золотое оружие с надписью «За храбрость». Списки кавалеров 1788—1913». — М., 2007. — С. С. 256, 504. — ISBN 978-5-903473-05-2;
  • Пономарёв В. П., Шабанов В. М. «Кавалеры Императорского ордена Святого Александра Невского, 1725—1917»: биобиблиографический словарь в трёх томах. Том 3. — М., 2009. — С. 315—316. — ISBN 978-5-89577-145-7

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]