Սերգեյ Եսենինի հուշարձան (Մոսկվա, Եսենինի բուլվար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Եսենինի հուշարձան
Սերգեյ Եսենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1972
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿուզմինկի
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Yesenin statue on Eseninskiy boulevard Վիքիպահեստում

Սերգեյ Եսենինի հուշարձան Եսենինի բուլվարում (ռուս.՝ Памятник Сергею Есенину на Есенинском бульваре), քանդակագործական հորինվածք Մոսկվայի Եսենինի բուլվարում։ Քանդակագործն է ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի ակադեմիկոս Վ. Ե. Ցիգալը։ Բացումը հարմարեցված էր բանաստեղծի ծննդյան օրվան` հոկտեմբերի 3-ին։

Հասցեն` ք. Մոսկվա, Եսենինի բուլվար, տուն 145/8-147։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս բանաստեղծ Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի (1895-1925) բրոնզաձույլ հուշարձանը բացվել է Մոսկվայում 1972 թվականի հոկտեմբերի 3-ին և պատկերում է ամբողջ հասակով բանաստեղծին բրոնզե պատվանդանի վրա, որն ունի ճանապարհի իջնող հատվածի տեսք։ Բանաստեղծը պատկերված է շեղօձիք վերնաշապիկով, կապած գոտիով, լայն մազափնջով, ուսին գցած բաճկոնով։ Բանաստեղծն իջնում է ոչ մեծ պատվանդան-բլրակից։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Եֆիմովիչ Ցիգալը, ճարտարապետներ Ս. Ե. Վախթանգովը և Յ. Վ. Յուրովը։

1995 թվականին պատվանդանին անբավարար ամրացվածության պատճառով քանդակն ընկել էր կողքի վրա, ինչը կարճ ժամկետում վերացվել է[1]։

Հուշարձանի բացմանը ներկա է եղել բանաստեղծի դուստրը` Տատյանա Սերգեևնա Եսենինան։ 1984 թվականին Մոսխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վ. Ֆ. Պրոմիսլովը իր «Մոսկվա» գրքում գրել է. «Սերգեյ Եսենինի բրոնզե պատկերաքանդակը ոչ մեկին անտարբեր չի թողնում։ Պատանի բանաստեղծի պատկերաքանդակը դիպչում է իր քնարականությամբ և տխուր մտահոգվածությամբ, կեցվածքի բնականությամբ, որը զերծ է պաշտոնականությունից և հանդիսավորությունից։ Գրեթե գետնին կանգնած, Եսենինի բուլվարի սկզբնամասում, երիտասարդ կեչիների և կաղամախիների ֆոնին, հուշարձանը ներկայանում է մեզ որպես ինքնատիպ և վառ գեղարվեստական ստեղծագործություն»։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի քանդակն ու պատվանդանը պատրասված են բրոնզից։ Հարակից տարածքը շարված է անձև հարթ սալիկներով, շուրջն էլ տնկված են Ս. Եսենինի գովերգած կեչիները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 222. ISBN 978-5-9907078-1-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]