Սեսիլյա Վիկստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլյա Վիկստրյոմ
 
Կուսակցություն՝ Լիբերալ ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, քահանա և աստվածաբան
Դավանանք Շվեդիայի եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 17, 1965(1965-10-17) (58 տարեկան)
Ծննդավայր Svanstein
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Cecilia Karin Maria Wikström
Ամուսին Jan-Erik Wikström?
 
Կայք՝ ceciliawikstrom.eu

Սեսիլիա Կարին Մարիա Վիկստրյոմ, նախկինում՝ Սունդստրյոմ, ի ծնե` Նոդբյորկ[1] (շվեդ.՝ Cecilia Karin Maria Wikström, հոկտեմբերի 17, 1965(1965-10-17), Svanstein), շվեդ պետական և քաղաքական գործիչ, շվեդական Լիբերալ կուսակցության անդամ, գրող, շվեդական եկեղեցու նախկին հոգևորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլյա Վիկստրեմն աստվածաբանություն է ուսումնասիրել Ուփսալայի համալսարանում, որն ավարտել է 1993 թվականին։ Հոգևորական է ձեռնադրվել 1994 թվականին և մինչև 2002 թվականը որպես հոգևորական է ծառայել շվեդական եկեղեցում. 1989 թվականից նա ամուսնացած է եղել հոգևորական Բյոռն Բոլինի հետ[2][3], իսկ 1995-2010 թվականներին ամուսացած է եղել քաղաքական գործիչ և նահանգապետ Յան Էրիկ Վիկսրոմի հետ[4]։

Ռիկստագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկրյոմը 2002-2009 թվականներին եղել է շվեդական խորհրդարանի անդամ, ընտրվել է Ուփսալայի շրջանից, այնուհետև դարձել է Եվրոպական խորհրդարանի անդամ։ 2006 թվականին երկրորդն է եղել Լիբերալ կուսակցության ցուցակում, սակայն ավելի շատ ձայներ է հավաքել, քան կուսակցության ցուցակը գլխավորող Էրիկ Ուլլենհագը, այդ պատճառով էլ վերընտրվել է։ Ընտրություններից հետո նա դարձել է մշակույթի գծով խորհրդարանական կոմիտեի նախագահի տեղակալ։ 2008 թվականի հոկտեմբերին նա դարձել է արտասահմանյան հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։ Վիկստրյոմը նաև զբաղվել է խոսքի ազատության հարցերով ինչպես Շվեդիայում, այնպես էլ` այլ երկրներում, որպեսզի հետապնդվող գրողները փախստականի նպաստ ստանան Շվեդիայում։ Այդպես եղել է, օրինակ, Թասիլմա Նասրինի հետ, որը Ուփսալա է տեղափոխվել 2008 թվականին՝ փախստականի կարգավիճակով։ Վիկստրյոմը եղել է խմբի անդամ, որը շվեդական խորհրդարանի բողոքի ակցիա է կազմակերպել իտալացի գրող Ռոբերտո Սավիանոյի հանդեպ անգործության դեմ, որին սպառնում են հանցավոր սինդիկատները, և ով այլևս չի կարող ապրել իր երկրում։

Եվրախորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկստրյոմն առաջադրվել է Եվրոպական խորհրդարանի 2009 թվականի հունիսի 7-ի ընտրություններին։ Նա երրորդն է եղել Լիբերալների ազգային կուսակցության ցուցակում և ընտրվել է, ինչից հետո նա թողել է Ռիկսդագում 2009 թվականի հուլիսի 14-ին։ Վիկստրյոմը Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների միության (ALDE) անդամ է։

Եվրոպական խորհրդարանում Վիկստրյոմը 2009-2014 թվականներին եղել է Մարդու իրավունքների կոմիտեի անդամ, որտեղ նա եղել է Լիբերալ կուսակցության անդամ։ 2012 թվականին Սեսիլյա Վիկստրյոմն ընտրվել է Եվրոպական խորհրդարանի Խորհրդատվական կոմիտե։ Վիկստրյոմը նաև եղել է խորհրդարանի հաշմանդամների հարցով միջքաղաքական խմբի նախագահի տեղակալ։

Նաև եղել է ԵՄ-Ղազախստան, ԵՄ-Ղրղզստան և ԵՄ-Ուզբեկստան խորհրդարանական համագործակցության խմբերի պատվիրակությունների անդամ, ինչպես նաև աշխատել է Տաջիկստանի, Թուրքմենստանի և Մոնղոլայի հետ հարաբերությունների ուղղությամբ։ Վերընտրվել է Եվրոպական խորհրդարանի 2014 թվականի ընտրություններին և եղել է Ստորագրահավաքների կոմիտեի նախագահ[5]։

2014-2019 թվականներին Վիկստրյոմը եղել է Մարդու իրավունքների և ազատությունների կոմիտեի անդամ։ Վիկստրյոմը հիշատակվել է Մարկուս Օսկարսոնի կողմից որպես Եվրախորհրդարանի ամենաազդեցիկ կին[6]։

2019 թվականի փետրվարին Վիսկրյոմը նշվել է որպես Եվրոպական խորհրդարանի ընտրությունների գլխավոր թեկնածու։ Սակայն, մարտի 9-ին կայացած հանրային քննարկումից հետո կուսակցական խորհուրդը որոշել է նրան հանել ցուցակից[7]։

2020 թվականից Սեսիլյա Վիկստրյոմը Պետական կառավարման եվրոպական ինստիտուտի խորհրդի նախագահն է։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին նա հրապարակել է «Երբ կյանքը կոտրված է» գիրքը` ճգնաժամային կարգավորման մասին։ Գիրքն ընտրվել է որպես լավագույն գիրք ըստ Personal Leadership ամսագրի վարկածի` առաջնորդության անվանակարգում[8]։ 2005 թվականի նոյեմբերին Վիկստրյոմը կաթված է տարել, որի արդյունքում նրա մեկ աչքը կուրացել է։ Նրա երկրորդ` «Ի նշան վստահության» հրապարակվել է 2006 թվականին և նվիրված էր իր հիվանդությանը։ 2006 թվականի գարնանը Ութսալայի քաղաքային թատրոնում այդ գրքի մոտիվներով պիես է բեմադրվել։ 2008 թվականին նա դարձել է «Ինչու՞ պետական ծառայություն» գրքի տեքստի համահեղինակը[9][10]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Викстрём, Сесилия När livet går sönder: en bok om kriser och hur vi möter dem. — Uppsala:: Uppsala Publishing House., 2004. — ISBN 91-7005-271-9
  • Викстрём, Сесилия I tillitens tecken. — Uppsala: Uppsala Publishing House, 2006. — ISBN 91-7005-299-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {{{заглавие}}}. — ISBN 91-87676-31-1
  2. Bolin, Björn, kyrkoherde, Östhammar i Vem är det, sid 153, 1993
  3. Sveriges befolkning 1990, CD-ROM, Version 1.00, Riksarkivet, 2011
  4. Wikström, Jan-Erik, fd landshövding, Uppsala i Vem är det, sid 635, 2007
  5. «8th parliamentary term | Cecilia WIKSTRÖM | MEPs | European Parliament» (անգլերեն). www.europarl.europa.eu. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  6. «Marcus inför Liberalernas ödesdagar: "Ett enda stort magplask" - Nyhetsmorgon (TV4)».
  7. Fock, Carin (2019 թ․ մարտի 9). «Cecilia Wikström petas från Liberalernas lista». SVT Nyheter. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  8. «Информационный бюллетень № 1 2005-03-10 [ неработающая ссылка ] от издательства Упсала» (PDF).(չաշխատող հղում)
  9. «När livet går sönder» (շվեդերեն). Cecilia Wikström. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  10. «Start page» (անգլերեն). Cecilia Wikström. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլյա Վիկստրյոմ» հոդվածին։