Սեպուհ Ապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպուհ Ապիկյան
Ծնվել էապրիլի 17, 1975(1975-04-17) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Սեպուհ Ապիկյան (ապրիլի 17, 1975(1975-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հիմնականում հանդես է գալիս հումորային նախգծերում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպուհ Ապիկյանը ծնվել է 1975 թվականի ապրիլի 17-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում։ 1995 թվականին ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի թատերական բաժինը, 1996 թվականին՝ Երևանի թատերական ինստիտուտը, 1998 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և ջազ-վոկալի բաժինները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան՝ 1996-2001 թվականներին աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 2007 թվականից աշխատում Երևանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպուհ Ապիկյանը խաղացել է մի շարք ներկայացումներում՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ն. Գոգոլի «Ամուսնություն», Ջ.Պատրիկի «Սիրելի Պամելա», Հ. Քոչարի «Կարոտ», «Էդմոնդ Քին», Մ. Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է», Լ. Շանթի «Ռեքվիեմ ողջերի համար» և այլն[1]։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպուհ Ապիկյանը խաղացել է նաև հեռուստասերիալներում։ Խաղացել է «Վերվարածներն ընտանիքում» (2008 թվական), «Բանակում» (2010 թվական), «Անուղղելիները», «Հատուկ բաժին» հեռուստասերիալներում։ Խաղացել է նաև «Yere1» (2012-2014 թվականներ),«Սուպեր Մամա 2», «Հարս Չկա» հեռուստանախագծերում և գեղարվեստական ֆիլմերում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «AV Production - Սեպուհ Ապիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Հարցազրույց Սեպուհ Ապիկյանի հետ».
  3. ««Տևական ժամանակ նկարահանման առաջարկ չէի ստանում»․ Սեպուհ Ապիկյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]