Սեն Կլոդ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Կլոդ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էՅուրա
ՎարչկենտրոնՍեն Կլոդ
Բնակչություն48 208 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1002,58 կմ²

Սեն Կլոդի շրջան (ֆր․՝ Arrondissement de Saint-Claude), վարչական շրջան Ֆրանսիայի արևելքում՝ Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտե երկրամասի Ժուրա դեպարտամենտում։ Ունի 55 համայնք։ Զբաղեցնում է 957,8 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 49.749[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Սեն Կլոդ քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է (2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9279)։ Խոշոր համայնքներից են Մուարան ան Մոնտայնը, Մորբիերը, Սեն Լորան ան Գրանվոն, Բուա դ'Ամոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Կլոդի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին Ժուրայի դեպարտամենտի վերակազմավորման շրջանակում նրա համայնքներից չորսը փոխանցվել է Լոնս լը Սոնիեի շրջանին[4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Սեն Կլոդի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5].

  1. Լե Բուշու/Les Bouchoux
  2. Մուարան ան Մոնտայն/Moirans-en-Montagne
  3. Մորեզ/Morez
  4. Սեն Կլոդ/Saint-Claude
  5. Սեն Լորան ան Գրանվո/Saint-Laurent-en-Grandvaux

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Historique du Jura
  4. «Arrêté préfectoral, 27 December 2016» (PDF). էջեր 10–12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Populations légales 2012: 39 Jura» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլոդ (շրջան)» հոդվածին։