Jump to content

Սեն Կլոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սեն Կլոդ
ֆրանսերեն՝ Saint-Claude[1]
ֆրանսերեն՝ Condat-Montagne[2]
Դրոշ Զինանշան

46°23′14″N 5°51′48″E / 46.38722°N 5.86333°E / 46.38722; 5.86333
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՅուրա և Սեն Կլոդ (շրջան)
Մակերես70,19 կմ²
ԲԾՄ360 մետր, 1222 մետր, 788 մետր
Բնակչություն8386 մարդ (հունվարի 1, 2023)[3]
Փոստային դասիչ39200[4]
Պաշտոնական կայքsaint-claude.fr(ֆր.)
Սեն Կլոդ (Ֆրանսիա)##
Սեն Կլոդ (Ֆրանսիա)

Սեն Կլոդ (Saint-Claude. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )</img> sɛ̃ klod), համայնք և քաղաք Ֆրանսիայի արևելքում՝ Բիեն գետի ափին, Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտե երկրամասի Ժուրա դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող Սեն Կլոդ շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է[5]։

Քաղաքն սկզբնապես կոչվել է Սեն Օյանդ ՝ Սուրբ Եվգենդուսի անունով։ Սակայն երբ սուրբ Կլավդիոսը 690 թվականին հրաժարական տվեց Բեզանսոնի իր թեմից և դրանից վեց տարի անց վախճանվեց, նրա գերեզմանին այցի եկող ուխտավորների թիվն այնքան մեծ էր, որ 13-րդ դարից սկսած՝ բնակավայրի Սեն Կլոդ/Սուրբ. Կլոդ անվանումն ավելի ու ավելի գործածական դարձավ և ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխարինեց սկզբնական անվանը[6]։ Բնակավայրը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը ձեռքով պատրաստված փայտե ծխամորճների համաշխարհային մայրաքաղաքն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հայտնվել է գերմանական տիրապետության տակ, սակայն դեռ երկար ժամանակ մնացել է Շվեյցարիա փախչող հրեաների ապաստարան՝ այդ երկրի սահմանին մոտ գտնվելու պատճառով (սահմանն անցնում էր քաղաքից 5 մղոն հեռավորության վրա)։ Փախուստի դիմող հրեաներին հետևողականորեն աջակցող և ապաստան տվող տեղաբնակներին պատժելու նպատակով նացիստները քաղաքի կենտրոնում մահապատժի են ենթարկել զորակոչային տարիքի բոլոր տղամարդկանց։ Այդ իրադարձությունը հավերժացնող հուշատախտակ է տեղադրված քաղաքի հրապարակում։

Այսօր քաղաքի շրջակայքում մի շարք ֆերմաներ և ագարակներ կան, որոնք հանրահայտ բրենդային գյուղմթերք են արտադրում (Comte պանիր, տավարի միս Charolaise, թռչնամիս Bresse Gauloise):

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
ՏարիԲնակ.±% p.a.
1793 3657    
1800 3579−0.31%
1806 3525−0.25%
1821 4463+1.59%
1831 5222+1.58%
1836 5238+0.06%
1841 5270+0.12%
1846 5471+0.75%
1851 5897+1.51%
1856 5885−0.04%
1861 6316+1.42%
1866 6809+1.51%
1872 7083+0.66%
1876 7550+1.61%
1881 8216+1.71%
1886 8932+1.69%
1891 9782+1.83%
1896 10 146+0.73%
ՏարիԲնակ.±% p.a.
1901 10 449+0.59%
1906 10 980+1.00%
1911 12 022+1.83%
1921 12 631+0.50%
1926 13 947+2.00%
1931 13 436−0.74%
1936 11 381−3.27%
1946 10 749−0.57%
1954 11 301+0.63%
1962 12 114+0.87%
1968 12 486+0.51%
1975 13 511+1.13%
1982 12 715−0.86%
1990 12 704−0.01%
1999 12 303−0.36%
2007 11 635−0.70%
2012 10 534−1.97%
2017 9279−2.51%
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8]

Սեն Կլոդն ունի երկաթուղային կայարան։

Սեն Կլոդը ռեգբիի ակումբ ունի։

2017 թվականին Տուր դը Ֆրանսն անցել է Սեն Կլոդով։

Անտառներին և լեռնադահուկային հանգստավայրերին քաղաքի մոտ լինելը այն դարձնում է գրավիչ վայր դահուկային և հետիոտն արշավների, լեռնային հեծանվավազքի, քեմփինգի սիրահարների, դահուկորդների, սնոուբորդիստների համար։ Ձկնորսություն և թիավարություն սիրողներին էլ հրապուրում են բնակավայրի մերձակայքում գտնվող բազմաթիվ լճերն ու լճակները։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ է գտնվում Սեն Կլոդ տաճարը, որը նախկինում եղել է Սեն Կլոդի թեմի եպիսկոպոսների նստավայրը։

Քաղաքի տեսարժան վայրերից մեկն էլ աշխարհի ամենամեծ ծխամորճն է (7,5 մետր երկարությամբ, 8,7 մետր բարձրությամբ, 600 կգ քաշով)՝ որպես ծխամորճների արտադրության համաշխարհային մայրաքաղաքի միջազգային հեղինակության վկայություն ու ապացույց:

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նադիր Բելհաջ, ֆուտբոլիստ
  • Սյուզան Բելպերոն (1900-1983), ոսկերիչ-դիզայներ
  • Անժելիկ Բուայե, դերասանուհի
  • Մևլութ Էրդինչ, ֆուտբոլիստ
  • Ալեքսիս Վիլերմոզ, հեծանվորդ
  • Մոդ Ֆորժե, դերասանուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=30977
  3. Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. INSEE commune file
  6. Herbermann, Charles, ed. (1913). «St. Eugendus» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  7. Cassini-Ehess|30977|Saint-Claude
  8. Population en historique depuis 1968, INSEE

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլոդ» հոդվածին։