Սենք ա սեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սենք ա սեթ (ֆր.՝ Cinq à sept, հնչում է "sank-ah-set", բառացի հինգից յոթը), Քվեբեքում օգտագործվող ֆրանսերեն արտահայտություն է, որը նշանակում է աշխատանքից հետո, մոտավորապես երեկոյան ժամը 5-ից մինչև 7-ը տեղի ունեցող հավաք։ Նմանատիպ հավաքները կազմակերպում են ընկերներ կամ գործընկերներ, որևէ առիթով, ինչպիսին են նկարի կամ գրքի ներկայացումը։ Սովորաբար մատուցվում են գինի, գարեջուր, կոկտեյլներ և խորտիկներ։ Նմանատիպ հավաքը կարող է նաև այլ անուն կրել կախված հավաքի ժամից, օրինակ՝ «վեցից ութը» (ֆր.՝ six à huit

«Սանկ ահ սետ»-ը անց է կացվում հասարակական վայրերում՝ պատկերասրահներում, համալսարանական կամ աշխատանքային դահլիճներում կամ բարերում։ Նպատակը հիմնականում մեկենասներին ներգրավելն է[1]։ Նմանատիպ հավաքների անգլիական տարբերակը կրում է «գինի և պանիր» (անգլ.՝ wine and cheese), կամ ոչ ֆորմալ «ուրախ ժամ» (անգլ.՝ happy hour) անունը։

Արտահայտությունը ծագել է Ֆրանսիայում։ Սինեկդոխ է, որ օգտագործվում էր նշելու սիրուհուն այցելելու ժամերը։ Աշխատանքի ավարտից հետո երկու ժամ, երբ դեռ տանը չեն անհանգստանում ուշացողի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խմելը Մոնրեալում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 2014-11-25 
  2. «"Love in the Afternoon," Time Magazine, November 11, 1966.»։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2013-ին։ Վերցված է November 25, 2014