Սինեկդոխ
Արտաքին տեսք
Սինեկդոխ (հին հունարեն՝ συνεκδοχή - «հարաբերակցում»), գեղարվեստական պատկերավորության միջոց, այլաբերության տեսակներից մեկը[1]։
Սինեկդոխը ամբողջ առարկայի անունը փոխարինում է նրա մի մասով, հոգնակի թիվը փոխարինում եզակիով կամ ընդհակառակը՝ առարկայի մի մասի փոխարեն տալիս է ամբողջ առարկայի անունը, եզակի թիվը փոխարինում է հոգնակի թվով։
...Կդիմանա՞ր սակայն մինչև օրս մեր բերդը,
Թե չլիներ կյանքում,
Հնդկաչինից Զանգու-
Մեր կենդանի հոսումը։
(Ե. Չարենց)
(Այստեղ Չարենցը Զանգու գետով ակնարկում է ողջ Հայաստանը։)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 274-275.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 390)։ |