Սեյրան Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեյրան Բաղդասարյան
Ծնվել է հունվարի 1, 1959(1959-01-01) (60 տարեկան)
Ազգություն հայ
Կրթություն Ազգային ավիացիոն համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ

Սեյրան Արամայիսի Բաղդասարյան (հունվարի 1, 1959, գ. Բորիսովկա (այժմ՝ Հայկական՝ ՀՀ Սյունիքի մարզում)), քաղաքական գործիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀԴ կուսակցության անդամ (1990-1995 թթ.), ՀՀ ՂԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ (1990 թ.)։ Ավարտել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ճարտարագիտության ինստիտուտը (1985 թ.) և Մոսկվայի քաղաքական գիտությունների դպրոցը (1994 թ.)։

1985-1990 թվականներին աշխատել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ 1996 թվականից՝ ՌԴ-ում ՀՀԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Մոսկվայի «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար։

1990 թվականից մասնակցել է Ղարաբաղի հիմնահարցի միջխորհրդարանական, միջազգային և միջպետական բանակցությունների, միջազգային քաղաքական սեմինարներում և հանդիպումներում ներկայացրել արցախահայության պահանջը։ ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության, ՀՀԴ պատգամավորական խմբակցության անդամ (1990-1995 թթ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png