Սեմ Սայմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Սայմոն
Ծնվել էհունիսի 6, 1955(1955-06-06)[1][2][3]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 8, 2015(2015-03-08)[1][2][3] (59 տարեկան)
Մահվան վայրՓեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, դերասան, character designer, հեռուստատեսային պրոդյուսեր և boxing manager
Ամուսին(ներ)Ջենիֆեր Թիլի և Jami Ferrell?
Պարգևներ և մրցանակներ

Սէմուել Մայքլ «Սեմ» Սայմոնը (անգլ.՝ Samuel Michael "Sam" Simon, հունիսի 6, 1955(1955-06-06)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 8, 2015(2015-03-08)[1][2][3], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկյան հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և սցենարիստ է, ինչպես նաև՝ բարերար։ Առավել հայտնի է Սիմփսոնի հերոսնեի ստեղծմամբ։ Գրել է սցենար հետևյալ ֆիլմերի համար՝ «Տաքսի», «Կենացը»։ Ավարտել է Սթենֆորդի համալսարանը (1977)։ Սայմոնը ծանրորդ-բռնցքամարտիկ Լեյմոն Բրյուստերի մենեջերն է։ 2007 թ.-ին մասնակցել է պոկերի համաշխարհային խաղերին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից 1991 թթ.-ին ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Թիլլիի հետ. ապրել են Լոս Անջելեսում։ 2012 թ.-ի վերջում Սայմոնի մոտ հայտնաբերում են քաղցկեղ։ Նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին Սայմոնը նկարահանվել է ֆիլմերում[4]

Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ հարստությունը և կյանքը Սայմոնը նվիրել է բարեգործությանը։ Ստեղծել է բարեգործական ֆոնդ աղքատ ընտանիքների և անտուն կենդանիների համար։ Նվիրաբերել է միջոցներ թափառող կենդանիների հասարակական պաշտպանության համար։ Իր ողջ կարողությունը, որը կազմել է գրեթե 100 միլիոն դոլար, կտակել է բարեգործական ընկերություններին։ Սայմոնն ասել է. «Ես ցանկանում եմ դադարեցնել կենդանիների ոչնչացումը և փորձարկումները։ Ես կարծում եմ, որ բուսակերությունը լավագույն լուծումն է այսօր ծանրացած խնդիրների։ Դա կլուծի սովի խնդիրը, և մարդիկ կլինեն ավելի առողջ։ Անասնաբուծությունը ջերմոցային գազերի նետման գլխավոր պատճառն է, էլ չենք խոսում կենդանիների տանջանքների մասին»։

Սեմ Սայմոնի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Սայմոնը մահացել է 2015 թ.-ի մարտի 8-ին Լոս Անջելեսում։ Իր կյանքի վերջին տարում, երբ արդեն հայտնի էր մահացու հիվանդությունը, Սեմը հաղորդումներից մեկում հնարավորություն է ստանում խոսել կենդանիների շահերի մասին։ Բառի բուն իմաստով, նա իր խոսքում կյանքն ու մահն է ներդնում ի շահ կենադնիների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. ««Սիմպսոնների» համահեղինակը կմեռնի կադրում». Lenta.ru. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Սայմոն (անգլ.) Internet Movie Database կայքում