Սեմուել Բյորչ
Սեմուել Բյորչ | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Samuel John Birch |
Ծնվել է | հունիսի 7, 1869[1][2][3][…] |
Ծննդավայր | Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 7, 1955[1][2][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Lamorna, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ, գծանկարիչ և գծանկարիչ |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Համատեղ ապրող | Greta Valentine?[5] |
Սեմուել Ջոն «Լամորնա» Բյորչ (անգլ.՝ Samuel John «Lamorna» Birch; հունիսի 7, 1869[1][2][3][…], Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 7, 1955[1][2][3], Lamorna, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ-պոստիմպրեսիոնիստ, Նյուլինյան դպրոցի խոշոր ներկայացուցիչ։ Հայտնի է եղել Լամորնա Բյորչ կեղծանվամբ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե չհաշվենք փարիզյան Կոլարոսի ակադեմիայում կարճ ժամանակ մնալը, Ս. Բյորչը ինքնուս նկարիչ էր։ Նրա համար ավելի բեղմնավոր տարիներ էին (սկսած 1902 թվականից) ձկնորսական Լամորնա գյուղակում ՝ անգլիական Կորնուոլ կոմսության հարավ-արևմուտքում, անցկացրած տարիները։ Նրա հայտնի կտավներից շատերն ստեղծվել են այստեղ և պատկերում են Լամորնա ծովախորշի տարբեր տեսարաններ։ Իր ընկերոջ՝ գեղանկարիչ Ստենհոուպ Ֆորբսի առաջարկով նա վերցրեց Լամորնա Բյորչ գեղարվեստական կեղծանունը։ Բյորչը Լամորնա գեղարվեստական խմբի ստեղծողն ու ղեկավարն էր։ Խումբը բաղկացած էր Նյուլինյան դպրոցի մի քանի գեղանկարիչներից, որոնք բնակվել և նոր գաղութ էին ստեղծել Լամորնայում։ Նա զբաղվել է նաև ուսուցմամբ։
Առաջին անգամ Բյորչն իր նկարը ցուցադրել է 1892 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1906 թվականին Գեղարվեստի միությունում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1924 թվականին նա դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից-անդամ, 1932-ին՝ ակադեմիայի լիիրավ անդամ։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում նկարիչը ցուցադրել է 200-ից ավելի կտավ, մասնակցել է նաև Անգլիայի և Եվրոպայի թանգարանների և տարբեր պատկերասրահների ցուցահանդեսներին։ Ստեղծագործական երկար կարիերայի ընթացքում Բյորչի ստեղծած նկարների քանակը հասնում է մի քանի հազարի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Samuel John Lamorna Birch // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00020013
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ Czech National Authority Database
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|