Սեմբերիա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
|
Սեմբերիա (Семберија), աշխարհագրական տարածաշրջան Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևելքում, Սերբիայի Հանրապետության սահմանակցությամբ։ Ընկած է Սավա ու Դրինա գետերի և և Մաևիցա լեռների միջև։ Խոշորագույն բնակավայրը Բիելյանա քաղաքն է։
Սեմբերիան հարուստ պատմություն ունի։ Գրավոր առաջին հիշատակությունը 1533 թվականից է՝ օսմանյան տիրապետության ժամանակներից։ Բնակչությունը միշտ աչքի է ընկել օտար զավթիչների նկատմամբ ընդվզող, ապստամբ ոգով; Ավստրո-հունգարացիների իշխանության տարիներին երկրամասի շատ բնակավայրեր ավերակների են վերածվել։
Սեմբերիա անվանումը հունգարական ծագում ունի և հավանաբար գալիս է XII-ից XVI դարերից, երբ տարածաշրջանը գտնվել է հուգարացիների տիրապետության ներքո[1]։
Ներկայումս Սեմբերիայում բնակվում է մոտավորապես 200 հազար մարդ։
Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված են Սեմբերիայի խոշոր համայնքներն ու դրանց բնակրության թիվը (2013 թ. մարդահամարի տվյալներով[2]):
- Բիելյանա 114 663 բնակիչ
- Ուգլևիկ 16 538 բնակիչ
- Լոպարե 16 568 բնակիչ
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիելյանա համայնքի հարավում է գտնվում Տավնա վանքը։ Այս սրբավայրի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ[3]։ Ըստ տարեգրությունների վկայությունների՝ այս վայրերում սերբ թագավոր Ստեֆան Դրագուտինի որդիներըՎլադիսլավն ու Ուրոշը 13-րդ դարի վերջերին-14-րդի սկզբներին կառուցել են Տրոնշ ու Պեչ վանքերը։ Թուրքական տիրապետության ժամանակներում քրիստոնեական վերոնշյալ սրբավայրերն ավերվել են։ Երբ բնակիչները վերականգնել են վանքերը, թուրքերը նորից են ավերել։ Տավան մեկ անգամ էլ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին. գերմանացի ֆաշիստների հետ համագործակցող ուստաշները ռմբակոծել են վանքը։ Ներկայիս Տավնա վանքը վերակառուցվել է իր նախորդի տեղում և համարվում է իր տեսակի մեջ ամենահին շինությունը ողջ տարածաշրջանում։ Վանքում մի շիրմաքար կա, որի վրա արձանագրված է. «Զդրավկո Յովանովիչ. սպանվել է ուստաշների կողմից 1943 թվականին, վանքը պաշտպանելու ժամանակ»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-04-ին։ Վերցված է 2022-06-18
- ↑ Prostorni plan Republike Srpske do 2015. Banja Luka, April 2008}}
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին։ Վերցված է 2019-04-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Strona miasta Bijeljina
- Strona miasta Ugljevik Archived 2017-12-12 at the Wayback Machine.
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |