Սեդա Վարդիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Ավագի Վարդիկյան
Ծնվել է1920(1920)
ԾննդավայրԴիլիջան
Մահացել է2001(2001)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենդանաբան

Սեդա Ավագի Վարդիկյան (1920, Դիլիջան - 2001, Երևան, Հայաստան), հայ կենդանաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1945 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտում, 1961-1966 թվականներին, միաժամանակ՝ գիտքարտուղար, 1978-1990 թվականներին՝ փոխտնօրեն։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաչափ թիթեռների ֆաունային։ Հայտնաբերել է 321 տեսակի երկրաչափ թիթեռներ՝ 12-ը՝ նոր և 73-ը՝ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատու[1]։

Հեղինակ է «Հայաստանի ցերեկային թիթեռները» (1959), «Հայաստանի վնասակար երկրաչափ թիթեռները» (1969) և «Հայկական ԽՍՀ վնասակար երկրաչափ թիթեռների որոշիչ» (1980) գրքերի[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ցերեկային թիթեռները։ Վարդիկյան Սեդա Ավագի, Հարությունյան Ի., Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959։
  • Վնասատու երկրաչափ թիթեռները։ Վարդիկյան Սեդա Ավագի, Երևան, Հայաստան, 1969։
  • Հայկական ԽՍՀ վնասակար երկրաչափ թիթեռների որոշիչ։ Վարդիկյան Սեդա Ավագի, Առաքելան Ա. Հ, Տերտերյան Հ. Ե, Հարությունյան Գ. Ա., Կենդանաբանության ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան