Սեբաստիայի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սեբաստիայի Ավետարան», միջնադարյան ձեռագիր մատյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդօրինակվել և պատկերազադվել է 1066 թվականին Սեբաստիայում։ Գրիչ, հավանաբար նաև ծաղկող՝ Գրիգոր Ակոռեցի (Մատենադարան, ձեռագիր № 311): 1166 թվականիին «Սեբաստիայի Ավետարան»-ը եղել է Ներսես Շնորհալու սեփականությունը, որը նա նվիրել է Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսին, վերջինս էլ՝ իշխան Բակուրանին։ Բաղկացած է 282 թերթից, չափերը՝ 23 x 15,5 սմ, երկսյուն է, բոլորաձև երկաթագիր։ Ունի ավետարանչի 1 պատկեր, կիսախորաններ, լուսանցազարդեր, նաև հիշատակարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։