Սգո երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Funérailles de Dhikra 2003.jpg

Սգո երգեր, հանգուցյալի վրա կատարվող երգեր, կոչվում են նաև լացի (լալիքի) ու կոծի երգեր, մահերգեր, բանահյուսական ծիսերգային բանաստեղծություններ։ Սովորաբար բաղկացած են քնարական-վիպական բնույթի մի քանի երկտող տներից։ Ողբասացները ավանդական սգո երգերը․ նախապես կամ հանպատրաստից հարմարեցրել են հանգուցյալին, վերարտադրել նրա կյանքի աոանձին կողմերը, մահվան պատճառները և այլն։ Սգո երգերին բնորոշ, է հանգուցյալի գովքը, որ կատարվել է դիմելու եղանակով, ավանդական կայուն բանաձևերով, երգային կայուն կրկնակներով ու մեղեդիներով, պատկեր-համեմատություններով։ Հնագույն սգո երգերը հորինվել են հայրենի չափով։

Սգո եգորը կապված են հանգուցյալների պաշտամունքի, ողբակոծության և հուղարկավորության վաղնջական ծիսական արարողությունների հետ․ եղել են հատուկ ողբասաց-կատարողներ, հիմնականում՝ կանայք, որոնցից գլխավորը կոչվել է «մայր ողբոց» կամ «եղերամայր»․ նրան ձայնակցել են մյուս ողբասացները՝ «ձայնարկուները» կամ «բանահիյուս կանայք լալականք» (Գրիգոր Նարեկացի), «լալկան կանայք», նրանք վարձատրությամբ հրավիրվել են մեռելատուն և կատարել սգո երգեր։ Քրիստոնեական եկեղեցին ամեն կերպ արգելել է կոծն ու կոծի երգերը իբրև հեթանոսական ավանդություն, սակայն սգո երգեր, որոշ մեղմացումներով, գոյատևել են մինչև մեր օրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png