Սաֆուրա Իբրահիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆուրա Իբրահիմովա
ադրբ.՝ Səfurə Ağababa qizi İbrahimova
Ծնվել էդեկտեմբերի 27, 1938(1938-12-27)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 21, 2020(2020-12-21) (81 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանYasamal cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Սաֆուրա Աղաբալա կըզը Իբրահիմովա (ադրբ.՝ Səfurə Ağabala qızı İbrahimova, դեկտեմբերի 27, 1938(1938-12-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 21, 2020(2020-12-21), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի թատերական գործիչ, ադրբեջանական թատրոնի և կինոյի դերասանուհի[1], Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի (2002), Ադրբեջանական ԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆուրա Իբրահիմովան ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 27-ին Բաքվում[2]։ 1955 թվականին ավարտել է թիվ 14 միջնակարգ դպրոցը։ 1955-1960 թվականներին աշխատել է թիվ 44 միջնակարգ դպրոցում, գնացել դրամատիկական ակումբ։

1960 թվականին ընդունվել է Միրզագա Ալիևի անվան Ադրբեջանի պետական թատրոնի ինստիտուտի դրամայի և կինոյի դերասանական ֆակուլտետ։ Առաջին կուրսում սովորելու ընթացքում նրան հրավիրել էին Ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնի խաղացանկում Իսլամ Սաֆարլիի «Մայրիկի սիրտը» ներկայացման մեջ խաղալու Խաթիրայի դերը։ Դրանից հետո ուսանող-դերասանուհին, որը մի քանի այլ դերեր է խաղացել, 1961 թվականի նոյեմբերի 1-ին անդամագրվել է Ակադեմիական թատրոնի խմբին։ Սաֆուրա Իբրահիմովան աշխատել է այս թատրոնում մինչև 2005 թվականը։

Դերասանուհին մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 21-ին[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի» պատվավոր կոչում - 1974 թ. հունիսի 1։
  • Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ - 1984 թ. Ապրիլի 27։
  • Ադրբեջանի Հանրապետության Նախագահի II աստիճանի մրցանակ - 2002 թ. հուլիսի 26[4]։
  • «Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի» պատվավոր կոչում - 2002 թ. դեկտեմբերի 24[5]։
  • Ադրբեջանի Հանրապետության Նախագահի անհատական կրթաթոշակ - 2003 թ. հուլիսի 5[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆուրա Իբրահիմովա
  2. İlham Rəhimli (2017). Azərbaycan Teatr Ensiklopediyası. III cild. Azərnəşr. səh. 159–160.
  3. Մահացել է Սաֆուրա Իբրահիմովա
  4. «İncəsənət xadimlərinə Azərbaycan Respublikası Prezidentinin mükafatlarının verilməsi haqqında». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Azərbaycan Respublikasının mədəniyyət xadimlərinə fəxri adların verilməsi haqqında». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Azərbaycan Respublikası Prezidentinin fərdi təqaüdlərinin verilməsi haqqında». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.