Սարի Սուրբ Նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարի Սուրբ Նշան, սրբավայր-ուխտատեղի։ Գտնվում է Գողթն գավառում` Մեսրոպավան գյուղից 7-8 կմ դեպի արևելք։ Կառուցվել է ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա, Կապուտջուղ լեռան հարավային լանջի լեռնագագաթին։ Միանավ և փոքրածավալ մատուռ է, որի պատերում պահպանվել են 12-17-րդ դարի մի քանի խաչքարեր։ Ուխտատեղին եղել է դժվարմատչելի և բարձրլեռնային, մեծ նշանակություն է ունեցել ս. Նշանի տոնակատարության նշման համար Մեսրոպավան, Փառակա, Գողթն, Բիստ և մոտակա այլ գյուղերի բնակչության համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 51 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։