Սարիևաների եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիևաների եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Б. Садовая, д. 94, г. Ростов-на-Дону, Россия
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Սարիևաների եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Сариевых), 20-րդ դարի սկզբի ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Հասցեն` Բոլշայա Սադովայա փողոց, 94 տուն։ Կառուցված է մոդեռն ոճով ճարտարապետ Անդրեյ Նիդերմեյերի նախագծով 1902 թվականին։ Տունը պատկանել է Օլգա և Ելենա Սարիևա քույրերին։ Երկրորդ անվանումն է Եմելյանովի եկամտաբեր տուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը 20-րդ դարի սկզբի ճարտարապետական հուշարձան է։ Շենքը կառուցված է ուշ մոդեռն ոճով, քաղաքին բնորոշ հատկանիշներով, որոնք արտահայտվել են քարե մանրամասների մեջ։ Այս շենքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ իրականացվել է կոնստրուկտիվ սխեմայի առաջադեմ համատեղման տարբերակը, որը լայն տարածում էր ստացել 20-րդ դարի սկզբին։

Երկար ժամանակ շենքում էր գտնվում Մաքսիմ Գորկու անվան գրադարանը, բայց վերին հարկերում տեղակայված էին բնակարաններ։ Ժամանակի ընթացքում առաջին հարկում փոխվեցին բազմաթիվ հաստատություններ, բայց դրանցից ամենահիշարժանը, թերևս, քաղաքում հայտնի «Շոկոլադնիցա» սրճարանն էր։ Հենց այդ անունով` «Շոկոլադնիցա», շենքը և հայտնի էր Ռոստովում երկար տարիներ[1]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին շենքը գտնվում է վթարային վիճակում. ճակատին կան բազմաթիվ ճաքեր, անհետացել են պատմական կռվածքները, կոտրված են հարուստ ձևավորումով շենքի մարմարե բարձրորակ աստիճանները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Админ. «Доходный дом О. и Е.Сариевых». voopiik-don.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  2. «В Ростове огородили дом Сариевых на Садовой — пешеходам приходится идти по проезжей части». www.donnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.