Սարիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Սարիդ
ثريد
LambTharid1.jpg
Արաբական խոհանոց
Ենթատեսակստյու և սննդամթերք
Առաջացման երկիրԱրաբական թերակղզի
Commons-logo.svg Tharid Վիքիպահեստում

Սարիդ (արաբ․՝ ثريد‎‎), արաբական խոհանոցի կերակրատեսակ, որի հիմնական բաղադրիչներից են միսն ու հացը։ Երբեմն դրանց ավելացվում է նաև բանջարեղեններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիդը մահմեդականությունում համարվում է Մուհամեդ մարգարեի սիրելի ուտեստ[1]։ Մեքքայում լեգենդ կա այն մասին, որ կերակրատեսակը հորինել է Խաշիմ իբն Աբդ Մանաֆը՝ Մուհամեդի նախապապը։ Ենթադրվում է, որ նա առաջին անգամ ցանկացել է հացը լցնել արգանակի մեջ, ապա առաջարկեց նմանատիպ ճաշատեսակ՝ սովատանջ ուխտավորների համար, ովքեր Մեքքայում կարճատև ուխտագնացության էին գնում ռաջաբի ժամանակ (արաբ․՝ رجب‎‎)[2]։ Որոշ աղբյուրների համաձայն կերակուրը սիրված է եղել ոչ միայն Մուհամեդի կողմից, այլ նաև՝ Մուավիայի (Մուավիա I իբն Աբու Աֆյան)՝ Օմեյդիների դինաստիայի առաջին խալիֆ, ով շատ է սիրել ուտել այս ապուրից[3]։

Սարիդը լայն տարածում ունի ոչ միայն Արաբական թերակղզում, այլև Հյուսիսային Աֆրիկա և նույնիսկ Չինաստանի Սինցզյան Ույղուրյան ինքնավար մարզում։ Իսպանիայում այս ճաշատեսակի տարբեր բաղադրատոմսեր հայտնվել է Պիրենեյան թերակղզում Մավրերի (լատ.՝ Mauri) իշխանության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tharid — meat and bread dish | Islam | Saudi Gazette»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին։ Վերցված է 2014-12-22 
  2. «هاشم ابن عبد مناف»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին։ Վերցված է 2014-12-22 
  3. G. Levi Della Vida — Olga Pinto, Il Califfo Muʿāwiya I secondo il Kitāb ansāb al-ashrāf, Roma, 1938, pp. 193.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alan Davidson։The Oxford Companion to Food, 2nd. ed. Oxford 2006, статья «Tharid», стр. 794.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]