Սարիա Միրժանովա
Սարիա Միրժանովա բաշկիրերեն՝ Сәриә Фазула ҡыҙы Мирйәнова | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1924 |
Ծննդավայր | Տալ-Կուսկարովո, Q4451007?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 25, 2000 (75 տարեկան) |
Մահվան վայր | Ուֆա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մագնիտոգորսկի մանկավարժական ինստիտուտ (1948) և Բաշկորտոստանի պետական համալսարան (1956) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1985) |
Մասնագիտություն | գիտնական |
Սարիա Ֆազուլլովնա Միրժանովա (բաշկիրերեն՝ Сәриә Фазыл ҡыҙы Әмирйәнова, դեկտեմբերի 24, 1924, Տալ-Կուսկարովո, Q4451007?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2000, Ուֆա, Ռուսաստան), բաշկիր լեզվաբան, թյուրքագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1985), Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1985):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրժանովա Սարիա Ֆազուլլովնան ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 24-ին, ԲԻԽՍՀ Տամյան-Կատայսկի շրջանի Կուսկարովո գյուղում (այժմ՝ Բաշկորտոստանի Հանրապետության Աբզելիլովսկի շրջանի համանուն բնակավայրում)։ Դպրոցից հետո Սարիա Միրժանովան ընդունվել է Տեմյասովսկի բաշկիրական մանկավարժական ուսումնարան և սկսում է աշխատել Ասկարովսկի միջնակարգ դպրոցում, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1948 թվականին՝ Մագնիտոգորսկի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո, մինչև 1955 թվականն աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիբաևսկի միջնակարգ դպրոցում և Խաբարովսկ քաղաքի № 14 դպրոցում, 1955 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Բաշկիրիայի մասնաճյուղի Լեզվի պատմության և գրականության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ։ 1956 թվականին Սարիա Ֆազուլլովնան ավարտել է Բաշկիրիայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բաշկիրական լեզվի Կուբալյական խոսելաձև» թեմայով։ 1979 թվականին լույս է տեսել «Բաշկիրական լեզվի հարավային բարբառը» մենագրությունը, որն էլ հիմք է հանդիսանում դոկտորական ատենախոսության համար, 1984 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բաշկիրական լեզվի հարավային բարբառը» թեմայով։ 1991 թվականին լույս է տեսել «Բաշկիրական լեզվի հյուսիս արևմտյան բարբառը» մենագրությունը[1][2]։
Սարիա Միրժանովան իրեն դրսևորել է որպես թյուրքագիտության, բաշկիրական բարբառագիտության և բառարանագրության բնագավառի մասնագետ։ Հրատարակել է ավելի քան 40 գիտական աշխատություններ։ Սարիա Ֆազուլլովնան մասնակցել է նաև «Բաշկիրական բարբառների բառարանի» 3 հատորների, բաշկիրերեն-ռուսերեն, ռուսերեն-բաշկիրերեն և այլ բառարանների կազմման աշխատանքներին։ Լինելով բարբառագետ՝ ուսումնասիրել է լեզուների փոխազդեցությունը ժողովրդական խոսակցության, գրական լեզվի և բարբառների մակարդակով։ Բացի այդ Սարիա Միրժանովան եղել է բանահավաք, հավաքել է բաշկիրական ժողովրդական արվեստի ստեղծագործություններ։ Սարիա Միրժանովան եղել է «Կուբաիր» ազգային, ժողովրդական անսամբլի մենակատար, մասնակցել է ժողովրդական ինքնագործունեության բազմաթիվ մրցույթների և դարձել հաղթող։ 1970-1980-ական թվականներին «Մելոդիա» ձայնագրման ընկերությունը թողարկել է բաշկիրական ժողովրդական երգերի ձայնասկավառակ Սարիա Միրժանովայի կատարմամբ[3]։
Սարիա Ֆազուլլովնա Միրժանովան մահացել է 2000 թվականի նոյեմբերի 25-ին Ուֆա քաղաքում, թաղված է Տիմաշևսկու գերեզմանատանը։
Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Северо-западный диалект башкирского языка. Уфа, 1991. / Բաշկիրական լեզվի հյուսիս արևմտյան բարբառը։ Ուֆա, 1991։
- Южный диалект башкирского языка. М., 1979. / Բաշկիրական լեզվի հարավային բարբառը Մ., 1979[4]:
- О древних этноязыковых связях башкир и венгров//Советская тюркология. Баку, 1981. № 1. С.44-45. / Բաշկիր և հունգար ժողովուրդների հնագույն ազգագրական և լեզվական կապերի մասին։ Խորհրդային թուրքագիտություն։ Բաքու, 1981, № 1, էջ 44-45։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբզելիլովսկի շրջանի Ասկարովո գյուղում Սարիա Միրժանովայի անունով անվանակոչվել է փողոց։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ураксин З. Г. Миржанова Сария Фазулловна.// Башкортостан: краткая энциклопедия. - Уфа: Башкирская энциклопедия, 1996. - С. 403. - 672 с. - ISBN 5-88185-001-7.
- ↑ Псянчин, Ю. Яркий представитель башкирской диалектологии / Юлай Псянчин // Ватандаш / Соотечественник / Compatriot. - 2016. - № 10. - С. 181-193.
- ↑ «МИРЖАНОВА Сария Фазулловна»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-24-ին
- ↑ «Миржанова, Сария Фазулловна - Южный диалект башкирского языка [Текст] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-05-18