Սարգիս Ղազարյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սարգիս Ղազարյան (այլ կիրառումներ)
Սարգիս Ղազարյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սարգիս Մնացականի Ղազարյան
Ծնվել է փետրվարի 4, 1936 (83 տարեկան)
Ծննդավայր Մարտունի, Գեղարքունիքի մարզ
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Սարգիս Մնացականի Ղազարյան (1936, փետրվարի 4, գյուղ Մարտունի, Գեղարքունիքի մարզ), հայ ճարտարագետ-հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1995), ՌԴ «Բնաբարեփոխման և էկոլոգիայի» միջազգային ակադեմիայի ակադեմիկոս անդամ (1994)։

Մեխանիկոս Ներսես Ղազարյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1959-1977 թվականներին եղել է «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտում ինժեներա հետախուզական բաժնի վարիչը, 1968-1971 թվականներին՝ Հիդրավլիկայի և ՀՏԿ-ի ամբիոնի ասիստենտ, 1971-1975 թվականներին՝ Հիդրավլիկայի և ՀՏԿ-ի ամբիոնի դոցենտ, 1985-1994 թվականներին՝ Հիդրոմելիորատիվ ֆակուլտետի դեկան։ 1975 թվականից ՀՏԿ-ի և մելիորացիայի ամբիոնի վարիչն է, 2005-2009 թվականներին եղել է Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետի դեկանը [1][2]։

Աշխատանքները վերաբերում են ոռոգելի հողատարածությունների ջրափոխանակման կարգավորման խնդիրներին։ Օգտագործելով փորձնական ջրահանման տվյալները՝ տվել է բարդ ջրաերկրաբանական պայմանների հիդրոդինամիկական հարաչափերի որոշման տեսական բանաձև։

Տեսական և գործնական հետաքրքրություն են ներկայացնում ինժեներական գեոդեզիայի բնագավառում և լեռնային գետերի ձևաչափական պարամետրերի, կախյալ ջրաբերուկների շարժման մեխանիզմի, ափապաշտպան կառուցվածքների տիպերի ու կոնստրուկցիաների ընտրման ուղղությամբ կատարված հետազոտությունները։

Հեղինակ է լաբորատոր աշխատանքների բուհական ձեռնարկի, 3 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի, 15 մեթոդական ցուցումների և 130-ից ավել գիտական հոդվածների։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Անանիա Շիրակացու անվան պետական շքանշան, 2010
  • ՀՀ Գիտության և կրթության նախարարության ոսկե հուշամեդալ, 2006
  • Հայաստանի պետական Ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալ, 2006
  • ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պատվոգիր, 2006
  • ԽՍՀՄ-ի գունավոր մետալուրգիայի մինիստրության հուշամեդալ, 1973

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Սարգիս Ղազարյանի կենսագրութունը http://anau.am/ կայքում