Սարգիս Գարագոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Գարագոչ
Ծնվել է1865
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1944

Սարգիս Գարագոչ (1865, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1944), հայ իրավաբան։

Ծնվել է Կ. Պոլսում։ 1899 թվականին ավարտել է օսմանյան իրավաբանական դպրոցը և հետևել իրավաբանության։ Վարել է պետական պաշտոններ իր մասնագիտության գծով։ 1910 թվականին ընտրվել է դատական նախարարության դիվանապետ։ Թողել է օսմանյան օրենքների և միջազգային դաշնագրերի մասին 30 հատորից բաղկացած մի վիթխարի աշխատություն, որի համար ստացել է շքանշան։ Նրան է պատկանում նաև «Ջեզա քանոնու» աշխատությունը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 236.