Սատրապների մեծ ապստամբություն
Սատրապների մեծ ապստամբություն, մի քանի սատրապների ապստամբություն Աքեմենյան պետության պարսից արքա Արտաքսերքսես II Մենոմոնի դեմ։
Կապադովկիայի Դատամ սատրապ և տաղանդավոր հրամանատարը սատրապությունը ժառանգել էր Ք․ա․ 384 թվականին իր հայր Կոմիսսարեսից։ Նա շատ հարգված ռազմական առաջնորդ էր, նա հետագայում Ք․ա 372 թվականին ապստամբեց տերության դեմ։ Թագավորը հարևան սատրապներ Ավտոֆրադատին (Լիդիա) և Արրտումպարին (Լիկիա) հրամայեց ապստամբություն բարձրացնել, սակայն Դատամը շատ հաջող դիմադրեց նրանց ապստամբությանը[1]։
Փռյուգիայի սատրապ Արիոբարզանեսը և նրա որդի Պոնտան նշանակվեցին Հելլեսպոնտական Փռյուգիայի սատրապ այնքան ժամանակ, մինչև Արտաբազը դարձավ սատրապության օրինական ժառանգորդ։ Սակայն, երբ Արտաբազն արդեն պատրաստ էր իր ձեռքը վերցնել կառավարումը Արիոբարզնաեսը հրաժարվեց իշխանությունը հանձնել և Ք․ ա․ 366 թվականին[1] միացավ Դատամի ապստամբությանը։ Արիոբարզանեսը օգնություն խնդրեց հարևան երկրներից, և նա օգնություն ստացավ Ագեսիլայ II[2] սատրապ արքայից։ Արիոբարզանեսը պաշարման մեջ էր գտնվում Կարիաի արքա Մավսոլի և Աֆտոֆրադատի կողմից, մինչև Ագեսիլյան բանակցությունների միջոցով ապստամբներին համոզեց հետ քաշվել[3]։ Արիոբարզնեսը սպանվել է Ք․ ա․ 363 թվականին իր որդի Միթրիդատի դավաճանության հետևանքով[2]։
Ք․ ա․ 362 թվականին Հայաստանի սատրապ Օրոնտես I ապստամբել է, այն բանից հետո, երբ նա թագավորից հրաման ստացավ ուղևորվել Միսիա։ Նրա ազնվական ծագումը մյուս սատրապներին ստիպես ճանաչել նրան որպես ապստամբության ղեկավար, սակայն Օրոնտեսը որոշ ժամանակ անց պարսից արքայի հետ համաձայնության եկավ և դավաճանեց մյուս սատրապներին և շուտով ապստամբությունը պարտություն կրեց[4]։ Օրոնտեսը ստացավ Էգեյան ծովի առափնյա շրջանները, իսկ Դատամը սպանվեց իր փեսա Միթոբարզնեսի դավաճանությունից հետո[1]։ Սպանվեց նաև Արիոբարզանեսը, սակայն ապստամբությունից հետո մյուս սատրապները ներվեցին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brosius Maria (2006)։ The Persians: an introduction։ Taylor & Francis։ ISBN 9780415320894
- Gershevitch Ilya (1985)։ The Cambridge history of Iran:The Median and Achaemenian periods։ Cambridge University Press։ ISBN 9780521246996 p386
- Heskel Julia (1997)։ The North Aegean wars, 371-360 B.C։ Franz Steiner Verlag։ ISBN 9783515069175 p94
- Nelson Frye Richard (1984)։ The history of ancient Iran։ Vol 3։ C.H.Beck։ ISBN 9783406093975
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |