Jump to content

Սատանայի բնակատեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատանայի բնակատեղի
Տեսակլեռ, տեսարժան վայր, բնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԵկատերինբուրգ
Բարձրությունը ծովի մակարդակից347 մետր
Հարաբերական
բարձրություն
20 մետր

Սատանայի բնակատեղի (ռուս.՝ Чёртово Городище), Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի տարածքում գտնվող լեռ և համանուն ժայռազանգված նրա գագաթին։ Լեռը ժայռազանգվածով գտնվում է Եկատերինբուրգի մերձակայքում, Իսետ ավանից 6 կմ հարավ։ Բնության գեոմորֆոլոգիական հուշարձան, զբոսաշրջության և ակտիվ հանգստի հանրաճանաչ օբյեկտ։ Մեծ համբավ է վայելում ալպինիստների շրջանում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռը բոլոր կողմերից ունի զառիկող լանջեր և ամբողջությամբ ծածկված է անտառով։ Ժայռերը գտնվում են անտառածածկ տարածքի գագաթին և իրենցից ներկայացնում են 20 մետր բարձրությամբ քարե ծալքավոր կատար, որը բաղկացած է գրանիտե սալերի վրա բարձրացող առանձին վիթխարի աշտարակներից։ «Բնակատեղիի» հյուսիսային պատը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ալպինիստների համար, այստեղ ժայռերի վրա կան տարբեր բարդության ճանապարհներ, ձախից կան սկսնակների համար մատչելի ճանապարհներ, կենտրոնական և աջ մասերում՝ ուղղաձիգ կամ թույլ կախված ժայռերի ճանապարհները, որոնց բարդության աստիճանը տատանվում է 6a-ից մինչև 7c+: Հարավային պատը ավելի զառիկող է, ունի 45-ից մինչև 80° թեքություն, աստիճաններով իջնում է ներքև Սեմիպալատկի (Իսետի վտակ) գետի հովիտը և մատչելի է չպատրաստված զբոսաշրջիկների համար։

Տեղաբնակների առաջին գիտական նկարագրությունը կազմվել է 1861 թվականին Ուրալի բնագիտության սիրահարների ընկերության անդամների կողմից։ Սատանայի բնակատեղիի մասսայական այցելությունները սկսեցին 19-րդ դարի վերջին Ուրալյան երկաթուղու բացումից հետո։ 1980-1985 թվականներին ժայռերի շրջանը փակվեց զբոսաշրջիկների համար։ Այդ տարիների ընթացքում դուրս բերվեց ամբողջ աղբը, մաքրվեցին թափոնները, կահավորվեց ԽՍՀՄ-ում առաջին ժայռարշավարանը։ Բնական ճանապարհով վերականգնվեց խոտածածկը, աճեցին ծառերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Павел Распопов. «Чертово Городище». Природные достопримечательности Урала. Наш Урал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  • Денис (aka Krishna) Порубов. «Чертово городище». Mountain.RU. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.