Սաուստի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաուստի դաստակերտ
Դաստակերտի գլխավոր մասնաշենքը

Սաուստի դաստակերտ (էստ․՝ Sausti mõis, գերմ.՝ Groß-Sauß), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կիիլի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուստի դաստակերտն առաջին անգամ հիշատակվում է 1453 թ.։ Այդ ժամանակ արդեն կարող էին կառուցված լինել դասատկերտի առաջին քարե շինություններն, իսկ գլխավոր մասնաշենքի նկուղային սենյակները հավանաբար կառուցվել են միջին դարերում։

XVII դարում դաստակերտը պատկանել է ազնվականական Շարենբերգ (Scharenberg) տոհմին։ Նրանց օրոք կառուցվել է դաստակերտի՝ բարոկկո ոճի գլխավոր մասնաշենքը, որը չի պահպանվել։ Երբ XVII դարի առաջին կեսին Սաուստի դաստակերտն առանձնացրին Սաուե դաստակերտից (որն այդ ժամանակ կրում էր Väike-Sausti (Փոքր Սաուստի անունը)), հին դաստակերտն սկսեցին անվանել Մեծ Սաուստի (էստ․՝ Suur-Sausti mõis, գերմ.՝ Groß-Sauß)։ Հյուսիսային պատերազմից հետո հին շինություններից մի քանի հարյուր մետր հարավ կառուցվեց նոր գլխավոր մասնաշենք։ Հին շենքից պահպանվել են միայն նկուղները։

Ներկայումս պահպանված գլխավոր մասնաշենքի ավելի հին մասը կառուցվել է Տիզենհաուզենների (von Tiesenhausen) ընտանիքի կողմից XVIII—XIX դարերի սահմանագծին։ XX դարի սկզբին կառուցվել է նոր՝ երկհարկանի հատվածը։ XVIII—XIX դարերում են կառուցվել նաև օժանդակ շինությունների մեծ մասը, որոնք հիմնականում գտնվում են գլխավոր մասնաշենքից հարավ ու հարավ-արևելք։ Դաստակերտի հիմնական մասնաշենքի արևելյան կողմում պահպանվել է գեղեցիկ լճակ։

1990-ական թթ. սկզբում դաստակերտը վաճառվել է մասնավոր անձի։ Վերանորոգման են ենթարկվե ինչպես հիմնական մասնաշենքը, այնպես էլ օժանդակ շինություններն ու շրջակա այգին։ Վերակառուցման արդյունքում Սաուստի դաստակերտը դարձել է Էստոնիայի ամենագեղեցիկ դաստակերտներից մեկը։

Ներկայումս դաստակերտում անցկացվում են գիտաժողովներ, երեկույթներ ու այլ տոնակատարություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]