Սաութ Նահաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաութ Նահաննի
Nahanni - VirginiaFalls.jpg
Վիրջինիա ջրվեժը Նահաննի գետի վրա
Բնութագիր
Երկարություն 540
Ավազանի մակերես 31 100 կմ²
Ջրի ծախս 404
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Սելուին լեռնաշղթա, Կանադա, Հյուսիս-արևմտյան տարածք
 · Բարձրություն 825 մ
Գետաբերան Լիարդ
 · Գետաբերանի տեղակայում Կանադա, Հյուսիս-արևմտյան տարածք, Նահաննի Բյութ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Little Nahanni River և Q15110758?
Երկիր Կանադա Կանադա
Երկրամաս Հյուսիս-արևմտյան տարածք
Бассейн реки Саут Наханни

Սաութ Նահաննի (անգլ.՝ South Nahanni River), գետ Կանադայի հյուսիս-արևմուտքի Հյուսիսարևմտյան տարածքներում, Լիարդ գետի ձախ վտակ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Սելուին լեռնաշղթայի Մակքենզի լեռան ճյուղավորումից և հոսում է հարավ-արևելք մինչև Լիարդ գետը թափվելը։ Համեմատաբար իր կարճ՝ 540 կիլոմետր ճանապարհին գետը գրեթե կորցնում է բարձրության կես կիլոմետր (475 մետր), անցնում է մի քանի լեռնաշղթաներով և ստեղծում է Հյուսիսային Ամերիկայի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Վիրջինիա ջրվեժը[1][2]։ Գետի վերին և ստորին հոսքերի մեծ մասը մտնում է Նահաննի ազգային այգու մեջ[3]։ 1978 թվականին այգին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային մշակութային ժառանգության Կանադայի ցանկին։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութ Նահաննի գետը բնութագրվում է ուժեղ եղանակային տատանումներով։ Ամենաշատ տատանումներ նկատվում են գարնանային ձնհալի ժամանակ հունիսի վարարումներով, որ լեռների լանջերին առաջացնում է ձյան հալոցք։ Հուլիսից մինչև սեպտեմբեր գետում նկատվում է ջրի բարձր մակարդակ, և այդ ժամանակաշրջանում ուժեղ անձրևների հետևանքով հնարավոր են նաև ջրհեղեղներ։ Աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գետում ջրի մակարդակը նվազագույնն է։ Սաութ Նահաննին ունի բազմաթիվ վտակներ, գետեր և հոսքեր, դրանց մի մասը ունի եղանակային բնավորություն։ Ստորգետնյա ջրերի ազդեցությունը ջրի հոսքր վրա ուսումնասիրված չէ։ Ազգային այգու սահմանների ներսում Նահաննի գետը ընդունում է իր գլխավոր վտակները՝ Ֆլաթ Ռիվեր և Ռեբբիթկեթթլ (Rabbitkettle River), որոնք նույնպես սկիզբ են առնում Սելուին լեռնաշղթայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]