Սան Խուլիան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Խուլիան ամրոց
իսպ.՝ Castillo de San Julián
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՆոր Կարթագեն
Երկիր Իսպանիա
Կառուցված1706
ՊատվիրողՄեծ Բրիտանիայի թագավորություն
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Վերահսկվում էՏելեֆոնիկա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of San Julián Վիքիպահեստում

Սան Խուլիան ամրոց (իսպ.՝ Castillo de San Julián), պաշտպանական կառույց Իսպանիայի հարավ-արևելքում՝ Կարթագեն քաղաքում։ Կառուցվել է 18-րդ և 19-րդ դարերում՝ ներառելով այն աշտարակը, որ անգլիացիների կողմից կառուցվել էր 1706 թվականին։ 1997 թվականի օգոստոսի 7-ին հայտարարվել է Իսպանիայի մշակութային հուշարձան և ստացել է RI-51-0010003 գրանցման համարը։ Ներկայում ամրոցը պահպանվում է, սակայն գտնվում է վատ վիճակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Խուլիան ամրոցը տեղակայված է Մոնտե դե Սան Խուլիան բլրի վրա, որից էլ ստացել է իր անվանումը։ Ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 293 մետր բարձրության վրա։ Իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ՝ 1706 թվականին, բրիտանացիները գրավել են Կարթագեն քաղաքն ու այնտեղ կառուցել գլանաձև աշտարակ։ Պատերազմի ավարտից հետո իսպանացիները բլրի վրա սկսել են կառուցել ամրոց, որ պիտի ծառայեր Կարթագենի նավահանգստի պաշտպանությանը։ Իսպանացիների կառուցած ամրոցն ներառել է բրիտանացիների կառուցած աշտարակը[1]։ Ամրոցի կառուցումը տևել է բավական երկար և ավարտվել է 1883 թվականին[2]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Սան Խուլիանի ամրոցն օգտագործվել է որպես զինվորական բանտ[3]։

Ներկայում ամրոցը գտնվում է բավական վատ վիճակում։ Այն հայտարարվել է Իսպանիայի մշակութային հուշարձան, սակայն պատկանում է Telefónica ընկերությանը[4], որը ամրոցի ներսում տեղադրել է մի շարք ալեհավաքներ[1]։ Քաղաքային կառավարությունը փորձում է ձեռք բերել ամրոցն ու վերակառուցել այն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Castillo de San Julián». Aforca (Spanish). 2004 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Castillo de San Julián». Ayuntamiento de Cartagena (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Núñez, Ubaldo (2007 թ․ հուլիսի 10). «Castillo de San Julián». Fortalezas de Cartagena .com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. López, Antonio (2012 թ․ ապրիլի 6). «El patrimonio olvidado pide auxilio». La Verdad (Spanish). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Guimaraens Igual, Guillermo (2008). «Historical and Architectural Study of a Late Bastioned Fort: Saint Julian's Fort in Cartagena» (PDF). irp.webs.upv.es. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guimaraens Igual, Guillermo (2008). El último hálito de la fortificación abaluartada peninsular. El fuerte de San Julián de Cartagena. Universidad Politécnica de Valencia.
  • Rolandi Sánchez-Solís, Manuel. «La voladura accidental del Castillo de San Julián de Cartagena en mayo de 1898». Cartagena Histórica (Cartagena: Editorial Áglaya) (32). ISSN 1696-991X.
  • Rolandi Sánchez-Solís, Manuel (2001). Sublevaciones republicanas en Cartagena (1885-1886): las intentonas del arsenal naval y del Castillo de San Julián. Editorial Áglaya. ISBN 84-956-6900-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուլիան ամրոց» հոդվածին։