Սան Բենեդիկտոսի վանք
Սան Բենեդիկտոսի վանք Monastero di San Benedetto di Norcia | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նորչա |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Spoleto-Norcia? |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Կոորդինատներ: 42°47′32.28000009999″ հս․ լ. 13°5′36.240000100003″ ավ. ե. / 42.7923000000277725° հս․. լ. 13.09340000002777948° ավ. ե. | |
it.nursia.org/?lang=it |
Սան Բենեդիկտոսի վանք (իտալ.՝ Monastero di San Benedetto di Norcia), կաթոլիկ վանք, որը գտնվում է կենտրոնական Իտալիայում՝ Ումբրիամարզի Նորչա փոքրիկ քաղաքում[1]:
Ներկայիս տեսքը ստացել է 1998 թվականին[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս X դարում բենեդիկտյան վարդապետները հաստատված են եղել Նորսիա բնակավայրում, և բենեդիկտյան կաթոլիկ հոգևորականները դարեր շարունակ պահպանել են նվիրվածությունը «սուրբ բազիլիկի»՝ Սան Բենեդիկտոսի վանքի նկատմամբ: Սակայն 1810 թվականին՝ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում, իտալացի բենեդիկտյան հոգևորականները արտաքսվել են քաղաքից: 1988 թվականին մի խումբ ամերիկյան հոգևորականներ, այդ թվում՝ վարդապետներ ժամանել են Իտալիա՝ գտնելով իրենց սեփական կրոնական համայնքը: 2000 թվականին Նորչայում կրկին հաստատվել են վանականներ, իսկ լքված վանքը սկսել է գործել 2008 թվականին: Կրոնական կառույցի վերականգնման աշխատանքները գնահատվել են € 6,000,000: 2011 թվականի հուլիսին վանքը համալրվել է 19 վարդապետներով: