Սանսեվյերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանսեվյերա
Sansevieria trifasciata Closeup 2448px.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Լատիներեն անվանում
Sanseviera

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սանսեվյերա (լատ.՝ Sanseviera), պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Արևադարձային Ասիան է և Աֆրիկան։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար կոճղարմատավոր բույս է, գետնատարած սողացող ցողուններով։ Տերևները արմատամերձ են կաշեկերպ և խայտաբղետ, բավական ամուր են և ուղիղ կանգնած։ Ծաղիկները նստած են երկար ծաղկակոթունների վրա և հավաքված են փնջերով։ Դրանք իրենց կառուցվածքով նման են շուշանին։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Jan Moninckx06.jpg

Մշակության մեջ հանդիպում են Գվինեական (S.quianensis Willd.) և Ցեյլոնյան (S.Zejlonica Willd) տեսակները։ Վերջինս վաղուց ի վեր մշակվում է հնդիկների կողմից մանրաթել ստանալու նպատակով։ Դեկորատիվ բարձր առանձնահատկությունների շնորհիվ մեր պայմաններում հաջողությամբ մշակվում է ծածկած գրունտում տերևների գեղեցիկ, խայտաբղետ գույնը պահպանում է միայն արևի տակ, ուժեղ լուսավորության պայմաններում աճելու դեպքում։ Բազմանում է թփի բաժանումով և տերևային կտրններով։ Կտրոնների համար օգտագործվում են տարիքավոր տերևները, դրանք բաժանելով մասերի՝ 5-10 սմ երկարությամբ։ Կտրոնները տնկում են ջերմատանը, բազմացման արկղերի մեջ լցված ավազում։ Միապաղաղ խոնավ և 18-20° ջերմության պայմաններում կտրոնները սովորաբար արմատակալում են 1-1,5 ամսում։ Արմատակալումից հետո բույսերը փոխադրում են լայն, ոչ խոր թաղարների մեջ։ Հողախառնուրդ պատրաստելու համար վերցնում են 2 մաս թեթև ճմահող, մեկ մաս թեթև տերևահող և 0,5 մաս ավազ։ Պահանջվում է չափավոր ոռոգում քանի որ ավելորդ խոնավության դեպքում արմատնեը նեխում են։ Ձմռանը պահվում է 16-18° ջերմության պայմաններում, հարավային դիրք ունեցող լուսամուտագոգերում։ Ջուրը տրվում է սակավ՝ գոլ վիճակում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Snake plant.jpg

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան