Սանյա Դոլեժալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանյա Դոլեժալ
Ծնվել էմայիսի 9, 1963(1963-05-09)[1] (60 տարեկան)
Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Խորվաթիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԶագրեբի համալսարան
ԱմուսինՆենադ Սարիչ
 Sanja Doležal Վիքիպահեստում

Սանյա Դոլեժալ (խորվ.՝ Sanja Doležal, մայիսի 9, 1963(1963-05-09)[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ երգչուհի և հեռուստահաղորդավարուհի։ Առավել հայտնի է որպես «Novi fosili» փոփ խմբի անդամ 1984 թվականից մինչև 1990-ականների սկիզբը՝ խմբի ժողովրդականության գագաթնակետին։

Երգչական կարիերան ավարտելուց հետո Դոլեժալը մասնակցել է մի քանի հեռուստատեսային շոուների, 2004 թվականին դարձել է RTL Televizija մասնավոր հեռուստաալիքի սեփական ամենօրյա թոք-շոուի հաղորդավարը, որը կոչվում էր Sanja: Վարել է հեռուստաշոուն 2004 թվականի մայիսից մինչև 2006 թվականի ամառը, երբ այն հանվել է եթերից։ Հեռուստահաղորդման ընթացքում քննարկել են առօրյա կյանքի տարբեր հարցեր, հյուրերի թվում եղել են ինչպես հայտնի, այնպես էլ սովորական մարդիկ։

2010 թվականի վերջին Դոլեժալը հայտնվել է «Ples sa zvijezdama» շոուում՝ HRT 1 ալիքով հեռարձակվող «Պարեր աստղերի հետ» խորվաթական տարբերակում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի մայիսի 9-ին Զագրեբում՝ երաժշտի ընտանիքում[3]։ Մանուկ հասակում նա նկարահանվել է խորվաթական Podravra ընկերության մանկական սննդի Medolino և Frutolino ապրանքանիշերի գովազդներում։ Սովորել է Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետում[3]։

1981 թվականին դարձել է Զագրեբյան «Prva ljubav» փոփ-ռոք խմբի անդամ՝ նախկին Հարավսլավիայի առաջին պատանիների խմբում։ Այդ խմբի հետ ձայնագրել է Privatno (1981) և Kad ostanemo sami (1982) ալբոմները։

1984 թվականին միացել է Novi fosili փոփ խմբին՝ փոխարինելու նրանց առաջին վոկալիստ Ջյուրջիցա Բարլովիչին։ Դոլեժալը խմբում երգել է մինչև 1991 թվականը և կարճ ժամանակ անց վերադարձել այդտեղ 2005 թվականին[4]։ Դոլեժալի հետ խումբը թողարկել է յոթ ալբոմ և դարձել Հարավսլավիայի ամենահայտնի փոփ երգչախմբերից մեկը՝ վաճառելով հարյուր հազարավոր ձայնասկավառակներ և պարբերաբար ելույթներ ունենալով բոլոր տոմսերը վաճառված լինելու պայմաններում։ Իր ծաղկման տարիներին խումբը ներկայացրել է Հարավսլավիան 1987 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում Ja sam za ples (Ես ուզում եմ պարել) երգով և 92 միավորով զբաղեցրել չորրորդ տեղը։

1991 թվականին խմբից հեռանալուց հետո Դոլեժալը ձայնագրել է երեք սոլո ալբոմ, որոնք համեմատաբար ավելի քիչ հաջողություն են ունեցել։ 2000-ականների սկզբին նա ավարտել է իր երգարվեստի կարիերան։ Այնուհետև խաղացել է հայտնի լրագրողի դեր HRT-ի Jel' me netko tražio երաժշտական ​​և կատակերգական շոուում, 2004-2006 թվականներին վարել է իր սեփական «Sanja» թոք-շոուն RTL-ով։ Խորվաթիայի ռադիո-հեռուստատեսության առավոտյան Dobro jutro, Hrvatska (Բարի լույս, Խորվաթիա) ծրագրի հաղորդավարներից է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլեժալն ամուսնացել է Novi fosili-ի նախկին թմբկահար Նենադ Սարիչի հետ, ով մահացել է 2012 թվականին։ Նրանք ունեն երկու երեխա որդին՝ Լյուկը և դուստրը Լիան[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Non stop ples (1993)
  • Kao u snu (1994)
  • Plavuša (2000)

Guest singles[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Obećaj mi" – Ալեն Իսլամովիչի հետ (2011)
  • "Carpe Diem" – Հլադնո Պիվոյի հետ (2021)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
1998 Եգիպտոսի արքայազն Տույա թագուհի խորվաթական դուբլյաժ
2004 Bore Lee: Čuvaj se sinjske ruke կամեո
2006 Nad lipom 35 կամեո հեռուստասերիալ
2011 Lea i Darija Նինա Սելակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Sanja Doležal i Hrvoje Kraševac napustili "Ples sa zvijezdama"!». Nacional.hr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Meet Sanja Doležal, one of the Ambassadors for the European Year of Citizens, in Croatia!
  4. «Članak o Novim fosilima na sajtu RTS-a». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  5. Sanja Doležal // vecernji.hr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանյա Դոլեժալ» հոդվածին։