Սանիտարա-քիմիական պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանիտարա-քիմիական պաշտպանություն, զանգվածային ախտահարման զենքերից պաշտպանություն, միջոցառումների համախումբ, որը կիրառվում է երկրի զորքը, բնակչությունը և ժող․ տնտեսության օբյեկտները հակառակորդի միջուկային, քիմիական և բակտերիալոգիական զենքից պաշտպանելու նպատակով։ Զորքի պաշտպանությունը կազմակերպում են բոլոր հրամանատարները և շտաբները, որոնց հիմնական խնդիրներն են՝ հակառակորդի միջուկային, քիմ․ և բակտերիալոգիական զենքի կիրառման արդյունավետության առավելագույն նվազեցումը, զորքի մարտունակության արագ վերականգնումը են։ Զորքի պաշտպանության միջոցներն են՝ տեղանքի վրա նրանց տարակենտրոնացումը, խնամքով քողարկումը, օդանավակայանների տեղաբաշխման շրջանները պարբերաբար փոխելը, ռադիոակտիվ, քիմ․ և բակտերիալոգիական զենքերով տեղանքի վարակվածության մասին հատուկ ազդանշաններով զորքին հայտնելը, պաշտպանության անհատական մի¬ ջոցներից, խրամատներից, թաքստոցներից, հատուկ սարքավորված ապաստարաններից օգտվելը։ Զինամթերքները, տեխնիկան և նյութական միջոցները պահպանվում են տարբեր թաքստոցներում։ Հակառակորդի զանգվածային ախտահարման զենքի օգտագործման հետևանքների մասին տեղեկություններ ստանալու նպատակով զորքի գործողությունների գոտիներում և տեղաբաշխման շրջաններում անցկացվում է ռադիացիոն, քիմիական և բակտերիալոգիական հետախուզություն։ Որոշվում են անձնակազմի, զինամթերքների, նյութական միջոցների մոտավոր կորուստները, վարակման, ավերածությունների, հրդեհների, նավերի ջրասուզ- ման հնարավոր գոտիները և հարձակման հետևանքների վերացման աշխատանքների բնույթն ու ծավալը։ Անցկացվում են հակահամաճարակային, սանիտարահիգիենային, հատուկ կանխարգելիչ և բժշկական այլ միջոցառումներ։ Անձնակազմի ճառագայթահարումը կանխելու նպատակով սահմանվում է հսկողություն, որոշվում են մարդկանց, զինամթերքների, մարտական տեխնիկայի, տրանսպորտի, նյութական միջոցների և ջրի վարակվածության աստիճանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 181