Բակտերիալոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բակտերիալոգիա (բակտերիա և լոգիա), գիտություն բակտերիաների մասին, մանրէաբանության բաժին։ Բաժանվում է մի շարք ճյուղերի։ Ընդհանուր բակտերիալոգիա ուսումնասիրում է բակտերիաների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, էվոլյուցիան, ժառանգականության և փոփոխականության հարցերը։ Բժշկական և անասնաբուժական բակտերիալոգիա ուսումնասիրում է հիվանդածին բակտերիաների կենսաբանությունը, նրանց անջատման ն որոշման մեթոդները, իմունիտետի երևույթը, մշակում է հատուկ միջոցներ, որոնցով կանխվում և բուժվում են մարդկանց ու կենդանիների վարակիչ հիվանդությունները։ Գյուղատնտեսական բակտերիալոգիա ուսումնասիրում է բակտերիաների դերը հողի կառուցվածքի ձևավորման, բերքատվության, բույսերի սննդառության մեջ և այլն։ Տեխնիկական (արդ․) բակտերիալոգիա ուսումնասիրում է բակտերիաների միջոցով սպիրտի, օրգանական թթուների, ֆերմենտների, ամինաթթուների, անտիբիոտիկների և աճման խթանիչների ստացման պրոցեսները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։